Բարի գալուստ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի պաշտոնական կայք։     Նոր ծրագրերի և մրցույթների մասին տեղեկություններ ստանալու համար այցելեք ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ բաժին։      Նոր ծրագրերի մասին հայտարարությունները բաց չթողնելու համար բաժանորդագրվեք «Կայուն համայնքներ» ծրագրի էջին Facebook-ում։    

Ջերմատուն

Ջերմատուն

«Ջերմատուն» նախաձեռնության նպատակն է աջակցել Հայաստանի սուղ հողային և այլ ռեսուրսներ ունեցող սոցիալապես խոցելի խմբերի ներկայացուցիչների, ներառյալ տեղահանվածների, կայուն եկամտի աղբյուր ունենալու հնարավորությունների ընդլայնմանը՝ ջերմատնային տնտեսություն հիմնելու միջոցով։

2025 թվականին ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը հայտարարեց նոր «Նեքսուս․ Ջերմատուն» նախաձեռնության մեկնարկի մասին, որը հաջողությամբ իրականացվեց Գորիսում և Կապանում։ «Նեքսուս» մոդելը ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի մշակած նոր պիլոտային մոտեցումն է, որը խթանում է համագործակցությունը և ռեսուրսների փոխանակումը գյուղական բնակավայրերի և քաղաքային կենտրոնների միջև։ Այս պիլոտային ծրագիրը նեքսուս մոտեցմամբ նպատակ ունի աջակցելու մոտիվացված անձանց՝ իրենց սեփական ջերմատնային բիզնեսը հիմնելու գործում։ Աջակցությունը ներառում է նոր և ժամանակակից ջերմատան տրամադրում, գործնական գյուղատնտեսական ու բիզնես ուսուցում, փորձագետների խորհրդատվություն և համագործակցային միջավայրի ստեղծում։

Նորություններ

Տարածել`