Բարի գալուստ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի պաշտոնական կայք։     Նոր ծրագրերի և մրցույթների մասին տեղեկություններ ստանալու համար այցելեք ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ բաժին։      Նոր ծրագրերի մասին հայտարարությունները բաց չթողնելու համար բաժանորդագրվեք «Կայուն համայնքներ» ծրագրի էջին Facebook-ում։    

Արևային ֆոտովոլտային կայաններ

Արևային ֆոտովոլտային կայաններ

Կարևորելով համայնքներում էներգետիկ ենթակառուցվածքների բարելավումը և համայնքների համար էլեկտրաէներգիայի ծախսերի նվազեցումը, ՄԱԶԾ «Կայուն Համայնքներ» ծրագիրը, որոշեց կայուն էներգիան դարձնել ծրագրի կարևոր ուղղություններից մեկը։

2021 թվականից սկսած Հայաստանի տարբեր մարզերում «Կայուն Համայնքներ» ծրագիրը տարբեր հայանքներում փողոցային լուսավորության խնդիրը լուծելու համար տեղադրել է արևային LED լամպեր։ Տեղադրվել են նաև 10 ԿՎտ հզորությամբ արևային կայաններ (Solar PV), որոնք օգնում են համայնքներին կրճատել ծախսերը։

Նախաձեռնությունն արևային կայաններ է տեղադրել ավելի քան 20 բնակավայրերում՝ մոտ 70 մլն դրամ ընդհանուր ներդրումով։ Այս համակարգերի աշխարհագրական բաշխվածությունը ընդգրկում է ՝ Գեղարքունիքը, Վայոց Ձորը, Սյունիքը, Արագածոտնը, Արարատը, Արմավիրը և Կոտայքը: Նախաձեռնության թիրախում են հատկապես սահմանամերձ բնակավայրերի աջակցությունը:

Նորություններ

Տարածել`