«Իմ գյուղը» նախագիծ է, որն աջակցում է բնակավայրերում փոքր բիզնեսին և ձեռներեցներին և խթանում գյուղատնտեսությունը և նորարարությունը։ Համաֆինանսավորումը տրամադրվում է այն շահառուներին, որոնք զբաղվում են կայուն գյուղատնտեսությամբ, սննդի արտադրությամբ։ Ծրագրի շրջանակում բոլոր շահառուները անցնում են հատուկ վերապատրաստում՝ մասնագիտական մարքեթինգային ուղղորդմամբ: