Solar 24 նախագծի նպատակն է գյուղական բնակավայրերի կենտրոնական և երկրորդային փողոցների լուսավորման միջոցով առկա ենթակառուցվածքների բարելավում և բնակիչների կյանքի որակի բարելավում, փողոցային լուսավորության համակարգերը ժամանակակից և էներգախնայող լուսատուներով փոխարինելու միջոցով համայնքի ծախսերի կրճատում և համայնքային ռեսուրսների արդյունավետ օգտագործում, լուսատուների արդիականացման միջոցով փողոցային լուսավորության համակարգերի շահագործման ժամկետների երկարացում, համայնքի անդամների բարեկեցության և կյանքի որակի բարձրացում:
Ծրագրի մեկնարկից ի վեր ավելի քան 80 բնակավայրերում տեղադրվել են ավելի քան 5000 LED լուսատուներ և 30 հատ 10 կՎտ հզորությամբ ֆոտովոլտային համակարգեր, ինչը հնարավորություն է տվել լուսավորել ավելի քան 150 կիլոմետր փողոց:
Արագածոտնի մարզի 8 բնակավայրերում տեղադրվել է 410 փողոցային լամպ:
Արարատի մարզի 6 համայնքներում տեղադրվել է 316 փողոցային լամպ:
Արմավիրի մարզի 11 բնակավայրերում տեղադրվել է 468 փողոցային լամպ:
1990 փողոցային լամպ է տեղադրվել Գեղարքունիքի մարզի 24 բնակավայրերում։
Կոտայքի մարզի 4 բնակավայրերում տեղադրվել է 168 փողոցային լամպ:
Շիրակի մարզի 1 համայնքում տեղադրվել է 2 փողոցային լամպ:
Սյունիքի մարզի 10 համայնքներում տեղադրվել է 1764 փողոցային լամպ:
Վայոց Ձորի մարզի 5 համայնքներում տեղադրվել է 230 փողոցային լամպ: