Նախագիծը նպատակաուղղված է ձեռներեցության և նորարարության մեջ երիտասարդների ներգրավմանը վարքագծի փոփոխության միջոցով՝ ուղղված ինքնավստահության և սեփական կյանքի նկատմամբ վերահսկողության զարգացմանը։ «Ես կարող եմ » նախագիծը մեկնարկել է ձեռնարկատիրության միջոցով մասնագիտական ինքնազարգացմանը և ինքնազբաղվածությանը նպաստող փոքր ծրագրերի աջակցման և ֆինանսավորման համար։ Ծրագիրը 18-ից 30 տարեկան երիտասարդներին 10,000 ԱՄՆ դոլարը չգերազանցող ծրագրերի համար առաջարկել է 80/20 համաֆինանսավորման սխեմա։