Բարի գալուստ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի պաշտոնական կայք։     Նոր ծրագրերի և մրցույթների մասին տեղեկություններ ստանալու համար այցելեք ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ բաժին։      Նոր ծրագրերի մասին հայտարարությունները բաց չթողնելու համար բաժանորդագրվեք «Կայուն համայնքներ» ծրագրի էջին Facebook-ում։    

Հանի-Մանի

Հանի-Մանի

Honey-Money նախագիծը նպատակ ունի աջակցել մեղվաբույծներին մեղվափեթակների բարելավմամբ և արդյունավետ կառավարման մեխանիզմների ներդրմամբ՝ համայնքներում տնտեսական ակտիվությունը խթանելու համար։ Նախաձեռնությունը բաղկացած է 5 փուլից․ բաց կանչի հայտարարում, շահառուների ընտրություն, վերապատրաստման դասընթացներ, կարողությունների գնահատում/ քննություն և մեղվափեթակների տրամադրում։ Նախագիծը տրամադրում է երեք տարբերակ տարբեր խմբերի համար․ 0-ից 10 մեղվափեթակ ունեցողներին՝ 4 մեղվափեթակ, 11-ից 30 մեղվափեթակ ունեցողներին՝ 6 մեղվափեթակ, 31 և ավել մեղվափեթակ ունեցողներին՝ 1 մեղվափեթակ։ Նախագիծն օգտագործում է նորարարական պոլիուրեթանային (PPU) փեթակներ՝ փոխարինելու հին փայտյա մեղվագույքը, որը ներկայումս լայնորեն օգտագործվում է երկրում։ Պոլիերութանը ավելի դիմացկուն է կլիմայական պայմաններին, մեխանիկական վնասվածքներին և կարող է զգալիորեն խթանել արտադրությունը։

Նորություններ

Տարածել`