Nexus Գորիս և Nexus Կապան ջերմատնային ծրագրերի շահառուները գյուղատնտեսական սեզոնին ընդառաջ ստացել են սածիլներ և սերմեր ըստ իրենց ջերմատնային բիզնես պլանի կարիքների։
ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը 2025 թվականին հայտարարեց Nexus Գորիս և Nexus Կապան ծրագրերի մասին։ Nexus մոդելը միավորում է գյուղական և քաղաքային համայնքների ռեսուրսներն ու հնարավորությունները՝ խթանելով համագործակցությունը և նոր տնտեսական հնարավորությունների ստեղծումը։ Շահառուներին արդեն իսկ տրամադրվել են 150 քմ մակերեսով ժամանակակից ջերմատներ՝ որպես եկամուտ ապահովող կայուն բիզնեսներ։
Nexus Ջերմատուն ծրագրի շրջանակում Կապանից 13 և Գորիսից 14 շահառուների տրամադրվել է յուրաքանչյուրին 450 սածիլ։ Կախված ջերմատան բիզնես պլանից շահառուները ստացել են տարատեսակ սածիլներ՝ լոլիկ, վարունգ, պղպեղ, բրոկոլի, սմբուկ, նաև կանաչիների, դդմիկների և այլ մշակաբույսերի սերմեր (յուրաքանչյուրին 8 տուփ սերմ)։
«Նեքսուս Ջերմատուն» նախագիծն իրականացվում է ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի կողմից՝ Ռուսաստանի Դաշնության ֆինանսական աջակցությամբ։