ՄԱԶԾ «Կայուն Համայնքներ» ծրագիրը նպատակ ունի նպաստել Լեռնային Ղարաբաղի փախստականների սահուն ինտեգրմանը՝ ձևավորելով համայնքային տարածքներ սոցիալական շփման համար։ Հենց այս նպատակով էլ ծրագիրը Հայաստանի տարբեր մարզերում կառուցել և կահավորել է հարմարավետ ու ժամանակակից խաղահրապարակների և մարզահրապարակների, որոնք բավարարում են երեխաների և երիտասարդների հանգստի կարիքները՝ խթանելով ֆիզիկական ակտիվությունը և համայնքի ներգրավվածությունը: Տարբեր համայքներում խաղահրապարակներ ու մարզահրապարակներ հիմնելով ծրագիրը նպատակ ունի խթանել բարեկեցությունը և սոցիալական համախմբվածությունը համայնքներում: