Բարի գալուստ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի պաշտոնական կայք։     Նոր ծրագրերի և մրցույթների մասին տեղեկություններ ստանալու համար այցելեք ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ բաժին։      Նոր ծրագրերի մասին հայտարարությունները բաց չթողնելու համար բաժանորդագրվեք «Կայուն համայնքներ» ծրագրի էջին Facebook-ում։    

15 նոր ջերմատուն Սյունիքի մարզի Կապան համայնքում

Ջերմատուն

Սյունիքի մարզի Կապան համայնքում իրականացվել է «NEXUS Կապան 2» ջերմոցային տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրի հերթական աջակցության փուլը։

Ծրագրի շրջանակում 15 շահառուի տրամադրվել են 300 քմ մակերեսով ժամանակակից ջերմատներ՝ որպես կայուն եկամուտ ստանալու հնարավորություն։ Մասնակիցներին տրամադրվում է նաև շարունակական մասնագիտական և խորհրդատվական աջակցություն՝ իրենց գործունեության արդյունավետ կազմակերպման և շուկայում մրցունակ դառնալու համար։

Ծրագրի առաջին փուլում անցկացվել է ջերմատնային պայմաններում բույսերի մշակման երկօրյա դասընթաց, որին մասնակցել է 45 դիմորդ։ Այնուհետև փորձագետներն այցելել են մասնակիցների տնտեսություններ՝ գնահատելու ջերմոցների տեղադրման հնարավորություններն ու մասնակիցների պատրաստվածությունը։ Գնահատման արդյունքում ընտրված 27 մասնակից մասնակցել է ձեռնարկատիրության և բիզնեսի զարգացման դասընթացի, որի ընթացքում մշակել է սեփական բիզնես մոդելներն ու առաջարկները։ Հաջորդ փուլում մասնակիցները փորձագիտական ժյուրիին ներկայացրել են իրենց բիզնես գաղափարները։

Ջերմատները տրամադրվել են Կապան համայնքի 15 շահառուի՝ ներառյալ Կապան քաղաքը և հարակից Օխտար, Աճանան, Սյունիք, Նորաշենիկ, Առաջաձոր, Վանեք և Արծվանիկ բնակավայրերը։

Շահառուներին տրամադրվել են նաև ջերմոցների տեղադրման վերաբերյալ ցուցումներ, անհրաժեշտ նյութերի ցանկեր և հայերեն ու անգլերեն լեզուներով տեղադրման ձեռնարկներ՝ աշխատանքների մեկնարկը հեշտացնելու համար։ Հաջորդ փուլով կտրամադրվեն նաև սածիլներ և սերմեր սեփական գործունեությունը ջերմատանը մեկնարկելու համար։


«Nexus Kapan 2» նախագիծն իրականացվել է ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի կողմից` Ռուսաստանի Դաշնության ֆինանսական աջակցությամբ:

single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post
Տարածել`