ՄԱԶԾ Հայաստանի «Կայուն համայնքներ» ծրագիրը մեկնարկել է 2020 թվականին։ Ծրագրի գլխավոր նպատակն է խթանել Հայաստանի համայնքներում կայուն տնտեսական զարգացումը և օգնել հաղթահարել առաջացած մարտահրավերները։ «Կայուն համայնքներ» ծրագիրը տարբեր նախաձեռնությունների միջոցով աջակցում է համայնքներին զարգացնել ձեռնարկատիրական հմտություններն ու ստեղծել եկամտի կայուն աղբյուր։ Առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է ենթակառուցվածքների զարգացումը ներառյալ՝ կայուն և կանաչ էներգիայի, խմելու ջրի և սանիտարական պայմանների բարելավումը։