Համայնքներում արևային ջրատաքացուցիչների տեղադրումն ապահովում են տաք ջրի և ջեռուցման մշտական հասանելիություն, ինչը կարևոր է առօրյա կյանքի, հիգիենայի և ընդհանուր բարեկեցության համար:
2023թ.-ին ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը արևային ջրատաքացուցիչներ է տրամադրել Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի Սոթք և Կութ բնակավայրերի 55 տների՝ ապահովելով կայուն տաք ջուր և ջեռուցում նույնիսկ զրոյական ջերմաստիճանի պայմաններում: Այս նախաձեռնությունը լուծում է կենցաղային դժվարությունները և ապահովում է տաք ջրի հասանելիություն՝ անկախ եղանակային պայմաններից:
Ծրագիրը ջրատաքացուցիչներ է տրամադրել նաև ընդհանուր թվով 13 կրթական հաստատությունների, ներառյալ դպրոցներ և մանկապարտեզներ՝ ապահովելով տաք ջրի հասանելիություն խոհանոցների և սանհանգույցների համար՝ ստեղծելով ավելի հիգիենիկ միջավայր: