Բարի գալուստ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի պաշտոնական կայք։     Նոր ծրագրերի և մրցույթների մասին տեղեկություններ ստանալու համար այցելեք ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ բաժին։      Նոր ծրագրերի մասին հայտարարությունները բաց չթողնելու համար բաժանորդագրվեք «Կայուն համայնքներ» ծրագրի էջին Facebook-ում։    

Առողջապահություն

Առողջապահություն

ՄԱԶԾ «Կայուն Համայնքներ» ծրագրի կարևոր ուղղություններից մեկը մարզային բնակավայրերի բուժամբուլատորիաների աշխատանքային պայմանների բարելավումն է ու սպասարկման որակի բարձրացումը:

2022-2023 թվականներին «Կայուն Համայնքներ» ծրագիրը վերանորոգել է 8 ամբուլատորիա, որոնք սպասարկում են համայնքի շուրջ 37,000 բնակչի: Արմավիրի մարզի Շահումյանի և Նալբանդյանի ամբուլատորիաները վերանորոգվել են, կահավորվել նոր կահույքով և օդորակիչներով: Արագածոտնի մարզի Ոսկեվազ բնակավայրի ամբուլատորիան վերանորոգվել է, տեղադրվել էջեռուցման համակարգ, իսկ Ներքին Բազմաբերդի ամբուլատորիայում տեղադրվել է նաև արևային ջրատաքացուցիչ՝ մշտական տաք ջրի համար:

Կոտայքի մարզի Նոր Հաճն պոլիկլինիկայում տեղադրվել է նոր ջեռուցման համակարգը և արևային պանելներ, իսկ Մեղրաձորի ամբուլատորիան վերանորոգվել և կահավորվել է նոր կահույքով: Արգելի և Ծաղկաձորի ամբուլատորիաներում նունպես իրականացվել են վերանորոգման աշխատանքներ, կահավորվել են և տեղադրվել արևային պանելներ։

Նորություններ

Տարածել`