Ուսումնական ծրագրերում ներառելով կրթության նորարարական հատկանիշները՝ նախագիծը սկսել է տեղական ՄԿՈՒ հաստատություններում ուսումնական հարմարությունների ստեղծման/արդիականացման նախաձեռնությունը՝ օգնելու գյուղաբնակ երիտասարդներին ձեռք բերել աշխատաշուկային արձագանքելու հմտություններ և նպաստելու կրթական միջավայրի արդիականացմանը։ Նախագիծն աջակցում է լաբորատորիաների ստեղծմանը՝ ողղահայաց այգեգործություն, ջերմոցային արտադրություն, սնկի աճեցում և այլն դասավանդելու համար։ Ծրագիրն արդեն կառուցել է երկու ՄԿՈՒ հաստատություն՝ Գետաշենի գյուղատնտեսական դպրոցը ( գյուղատնտեսական ուսումնական կենտրոն) և Վեդիի Արվեստի ակադեմիան (կարի և դիզայնի կենտրոն)։
Կրթական հաստատությունների պայմանների արդիականացման մեկ այլ նախագիծի շրջանակում գնահատվել են տեղական մանկապարտեզներում և դպրոցներում ջրամատակարարման խափանումների, ջրի հասանելիության բացակայության պատճառները։ Նախագիծն արդեն վերականգնել է 6 կրթական հաստատությունների ջրամատակարարման համակարգեր, որոնք արդեն ունեն սանիտարահիգիենիկ պայմանների համար հոսող ջուր, որից օգտվում է 1023 դպրոցական։ Վերակառուցման աշխատանքներն իրականացվել են ջրի և էներգիայի խնայողության տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ տաք և սառը հոսող ջրի հարմարություններ ստեղծելու համար։