Բարի գալուստ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի պաշտոնական կայք։     Նոր ծրագրերի և մրցույթների մասին տեղեկություններ ստանալու համար այցելեք ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ բաժին։      Նոր ծրագրերի մասին հայտարարությունները բաց չթողնելու համար բաժանորդագրվեք «Կայուն համայնքներ» ծրագրի էջին Facebook-ում։    

Սոցիալական տներ

Սոցիալական տներ

Փախստականների և խոցելի խմբերի մարդկանց անվտանգ և արժանապատիվ կենսապայմանների հասանելիության ապահովումը ՄԱԶԾ «Կայուն Համայնքներ» ծրագրի կարևոր ուղղություններից է։ Արձագանքներոլ հրատապ խնդիրներին ծրագիրը Հայաստանի տարբեր մասերում վերանորոգում և կառուցում է սոցիալական տներ։

Արարատի մարզի Մասիս քաղաքում ՄԱԶԾ-ի և ՄԱԿ-ի Արտակարգ իրավիճակների արձագանքման համաշխարհային հիմնադրամի ֆինանսավորմամբ նախկին մարզադպրոցում կառուցվել է 18 ժամանակակից բնակարան: Այս բնակարաններն իրենց հարկի տակ են հյուրընկալել ավելի քան 70 փախստականների՝ տրամադրելով ժամանակակից և հարմարավետ կենսապայմաններ:

Տավուշի մարզի Հաղթանակ բնակավայրի նախկին տուն-ինտերնատը վերածվել է տասնյակ անօթևանների և փախստականների կացարանի։ 1976 թվականից ի վեր շենքը չի վերանորոգվել․ բոլոր դռներն ու պատուհանները մաշված էին կամ ընդհանրապես չկային, ինչը անվտանգության և ջերմակայութնության լուրջ խնդիրներ էր առաջացնում: ՄԱԿ-ի Արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ ՄԱԶԾ-ն փոխարինեց բոլոր հին դռները, պատուհանները և մուտքի դռները: Համայնքի հետ սերտ համագործակցությամբ փոխարինվել է նաև հին տանիքը: Ավելի քան 26 ընտանիք է բնակվում շենքում։

Ի պատասխան 2023 թվականի սեպտեմբերի ռազմական գործողությունների հետևանքով առաջացած փախստականների ճգնաժամին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խնդրանքով ՄԱԶԾ-ն՝ օգտագործելով իր հիմնական և ՄԱԿ-ի արտակարգ արձագանքման կենտրոնական հիմնադրամի ֆինանսական ռեսուրսները, հիմնովին նորոգել է կենտրոնի շենքը:

ՄԱԶԾ աջակցությամբ տեղադրվել են նոր դռներ ու պատուհաններ, բարեկարգվել է շենքի արտաքին տեսքը, փոխվել են շենքի ջրագծերն ու կոյուղատարերը, վերանորոգվել են սենյակներն ու սանհանգույցները, ամրացվել և բարեկարգվել է շենքի տանիքը։

«Հաղթանակ շուրջօրյա խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ի շենքը նույնպես վերանորոգվել է ՄԱԶԾ-ի կողմից՝ բարելավելով ավելի քան 60 տարեցների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից փախստականների կենսապայմանները: Վերանորոգումը ներառում էր նոր դռների և պատուհանների տեղադրում, արտաքին տեսքի բարեկարգում, ջրի և կոյուղագծերի փոխարինում, սենյակների և լոգարանների հիմնովին վերանորոգում:

Նորություններ

Տարածել`