«Չիր-Չիր» նախաձեռնությունը նպատակաուղղված է բարձրացնելու գյուղական բնակավայրերում խոցելի խմբերի տնտեսական ակտիվությունը՝ ուժեղացնելով բնական եղանակով չորացված պտուղ-բանջարեղենի որակն ու արդյունավետությունը։ Նախագիծն ընտրված շահառուներին տրամադրել է տեխնիկական փորձառություն և սարքավորումներ ( չորացման ցանցեր) արտադրությունը խթանելու համար։
«Չիր-Չիր» ծրագիրը մեկնարկել է 2022 թվականին՝ աջակցելու գյուղական համայնքներում մրգերի և բանջարեղենի հիմքով չրերի պատրաստմանը։ Ծրագրի նպատակն է ապահովել ավելի անվտանգ, արդյունավետ և եկամտաբեր արտադրություն։ Մինչ ծրագիրը, շատ ընտանիքներ չորացնում էին իրենց բերքը անապահով մակերեսների վրա, ինչպիսին է ասբեստը։ Այս խնդիրը լուծելու համար ծրագիրը տրամադրեց 1,850 չորացման ցանց 280 մարդու, որոնցից 257-ը կանայք էին։ Այս ցանցերի օգնությամբ յուրաքանչյուր ընտանիք կարող է սեզոնին չորացնել մինչև 20 կգ միրգ և բանջարեղեն, ինչը ընդհանուր առմամբ կազմում է 37,000 կգ արտադրական հնարավորություն։
Ծրագիրը խրախուսեց ոչ սովորական մթերքների չորացումը, ինչպես օրինակ ընկույզն ու լոլիկը՝ շուկայի մեջ մրցունակություն ստեղծելու համար։ Բացի այդ, տարեկան 100 կգ-ից ավել չրեր արտադրողներին տրամադրվեց 20 էլեկտրական աղաց՝ թույլ տալով նրանց արտադրել նոր տեսակի ապրանքներ՝ մրգային լավաշ և շոկոլադապատ չրեր։ Ավելի քան 200 մարդ մասնակցեց դասընթացների՝ սովորելով չորացման արդյունավետ մեթոդներ, մարքեթինգ և վաճառքի հմտություններ։
«Չիր-Չիր» ծրագիրը օգնել է գյուղական համայնքներին ձեռք բերել անհրաժեշտ գործիքներ, հմտություններ և նոր հնարավորություններ՝ չրարտադրությամբ կայուն եկամուտ ստանալու և տեղական տնտեսությունը զարգացնելու համար։
«Չոր պտուղ-բանջարեղենի արտադրության գործնական ձեռնարկը» կարող եք ներբեռնել սեղմելով նկարի վրա․