«Կախասունկ» նախաձեռնությունը նպատակ ունի համայնքների համար ստեղծել կախասնկերի արտադրությունից եկամուտ ստանալու հնարավորություններ ՝ դրանով իսկ նպաստելով աղքատության կրճատմանը: Նախագծի շրջանակում ծրագրին հայտ ներկայացրած մարդիկ մասնակցում են վարպետության դասերի, որոնց ավարտին հանձնում են քննություն։ Շահառուների ընտրությունը կատարվում է քննությունների արդյունքների հիման վրա: Արդեն ընտրված շահառուներին տրամադրվում է աջակցություն իրենց նկուղները վերածելու կախասնկի արտադրամասի։ Միացե՛ք մեզ ՝ հզորացնելու համայնքները կայուն եկամուտ ստեղծելու միջոցով: