«Կայուն համայնքներ» ծրագրի «Բերքառատ այգի» նախագիծը մեկնարկել է 2024 թվականին՝ Կապան համայնքի կողմից ներկայացված աջակցության խնդրանքի հիման վրա։ Նախագծի նպատակն է աջակցել Սյունիքի և Վայոց ձորի համայնքներում այգեգործությամբ զբաղվող բնակիչներին՝ զարգացնելու հմտությունները և բարելավելու այգիների արտադրողականությունը։ Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ բազմաթիվ համայնքներում այգեգործները շարունակում են օգտագործել հնացած և ոչ արդյունավետ մեթոդներ, ինչի արդյունքում տուժում է բերքի որակը և ավելանում են կորուստները։ Այս խնդիրներին արձագանքելով՝ նախագիծը մշակեց այգեգործական հմտությունների զարգացման դասընթաց՝ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությամբ։
Դասընթացը ներառում է ժամանակակից այգեգործությանն առնչվող տեսական և գործնական գիտելիքներ՝ համադրելով ավանդական ու ժամանակակից մեթոդները։ Ծրագրի հիմնական թեմաներն են՝ այգու պլանավորում և տնկում, մշակման տեխնիկաներ, էտում, ոռոգում, հիվանդությունների և վնասատուների վերահսկում, անբարենպաստ եղանակային պայմանների կառավարում և բերքահավաք։ Դասընթացը տևում է երկու օր․ առաջին օրը նախատեսված է տեսական ուսուցման համար, իսկ երկրորդ օրը անցկացվում է գործնական աշխատանք համայնքային այգիներում։ Դասընթացի ավարտին մասնակիցները ստանում են վկայականներ։
«Բերքառատ այգի» նախագիծը նպատակ ունի նպաստել այգեգործական գիտելիքների և հմտությունների զարգացմանը՝ բարելավելու բերքի որակն ու ծավալը, նվազեցնելու կորուստները և խթանելու պարենային ապահովությանն ու տնտեսական կայունությանը գյուղական համայնքներում։
«Այգեգործության հիմունքներ․ գործնական ձեռնարկ»-ը կարող եք ներբեռնել սեղմելով նկարի վրա․