Բարի գալուստ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի պաշտոնական կայք։     Նոր ծրագրերի և մրցույթների մասին տեղեկություններ ստանալու համար այցելեք ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ բաժին։      Նոր ծրագրերի մասին հայտարարությունները բաց չթողնելու համար բաժանորդագրվեք «Կայուն համայնքներ» ծրագրի էջին Facebook-ում։    

«Բերքառատ այգի» ծրագրի ամփոփում Սյունիքում

Բերքառատ այգի

Սյունիքի մարզում ավարտվել է ՄԱԶԾ «Բերքառատ այգի» ծրագրի շրջանակում կազմակերպված մասնագիտական վերապատրաստումների և մասնակիցների գիտելիքների գնահատման փուլը։ Ընդհանուր առմամբ քննությանը մասնակցել է Սյունիքի մարզի Մեղրի, Սիսիան և Կապան համայնքների 170 մասնակից, որոնցից 93-ը կանայք են, իսկ 77-ը՝ տղամարդիկ։

Մեղրիում դասընթացներին մասնակցել է 43 մարդ (12 կին, 31 տղամարդ), Բռնակոթում՝ 56 մասնակից (32 կին, 24 տղամարդ), Սիսիանում՝ 36 մասնակից (24 կին, 12 տղամարդ), իսկ Կապանում՝ 35 մասնակից (25 կին, 10 տղամարդ)։

Եռօրյա վերապատրաստման դասընթացների ընթացքում մասնակիցները ձեռք են բերել գիտելիքներ ավանդական և ինտենսիվ այգեգործության, այգու տարածքի պլանավորման, մշակաբույսերի և սորտերի ընտրության, հողի նախապատրաստման, ոռոգման և պարարտացման համակարգերի, էտման մեթոդների, բույսերի պաշտպանության, ինչպես նաև անբարենպաստ եղանակային պայմանների ազդեցության նվազեցման և կառավարման միջոցառումների վերաբերյալ։ Դասընթացի բոլոր մասնակիցները ստացել են մասնակցության հավաստագրեր և «Այգեգործության հիմունքներ․ գործնական ձեռնարկը»՝ որպես հետագա աշխատանքում կիրառելի ուղեցույց։

«Բերքառատ այգի» ծրագիրն ուղղված է այգեգործությամբ զբաղվող բնակիչների հմտությունների և կարողությունների զարգացմանը։ Այն նպատակ ունի նպաստել կայուն կենսամիջոցների ստեղծմանը, բարելավել պարենային անվտանգությունը և խթանել գյուղական բնակչության ինքնաապահովումը՝ բարձրացնելով Սյունիքի մարզի բնակիչների այգեգործության վերաբերյալ գիտելիքներն ու գործնական կարողությունները։


«Բերքառատ այգի» ծրագիրն իրականացվել է ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի կողմից՝ Ռուսաստանի Դաշնության ֆինանսական աջակցությամբ։

single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post
Տարածել`