Բարի գալուստ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի պաշտոնական կայք։     Նոր ծրագրերի և մրցույթների մասին տեղեկություններ ստանալու համար այցելեք ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ բաժին։      Նոր ծրագրերի մասին հայտարարությունները բաց չթողնելու համար բաժանորդագրվեք «Կայուն համայնքներ» ծրագրի էջին Facebook-ում։    

Այգեգործության դասընթաց Մեղրիում․ ամփոփում

Բերքառատ այգի

Սյունիքի մարզի Մեղրի համայնքում կայացել է «Բերքառատ այգի» ծրագրի հերթական դասընթացը։ Եռօրյա դաընթացն իրականացվել է Մեղրիում հունիսի 14, 15, 16-ին, որին մասնակցել են Վահրավար, Տաշտուն, Լիճք, Մեղրի, Վարդանիձոր, Շվանիձոր, Ագարակ, Ալվանք բնակավայրերի բնակիչներ։ Այս դասընթացին մասնակցել են դիմում-հայտ լրացրած 42 մասնակից, որից 12-ը՝ կանայք։

Եռօրյա վերապատրաստման դասընթացների հիմնական թեմաները ներառել են՝ ավանդական և ինտենսիվ այգեգործություն, այգու տարածքի պլանավորում, մշակաբույսերի և սորտերի ընտրություն, հողի նախապատրաստում, ոռոգման և պարարտացման համակարգեր, էտման մեթոդներ, բույսերի պաշտպանություն, ինչպես նաև անբարենպաստ եղանակային պայմանների ազդեցության նվազեցման և կառավարման միջոցառումներ։

«Բերքառատ այգի» նախաձեռնությունն ուղղված է այգեգործությամբ զբաղվող բնակիչների հմտությունների և կարողությունների զարգացմանը։ Ծրագիրը նպատակ ունի հզորացնել համայնքները՝ ստեղծելով կայուն կենսամիջոցներ, բարելավելով պարենային անվտանգությունը և խթանելով գյուղական բնակչության ինքնաապահովումը Հայաստանի Սյունիքի մարզի բնակիչների այգեգործության հմտությունների, կարողությունների և գիտելիքների բարձրացման միջոցով:

Դասընթացի մասնակիցներին տրամադրվել է նաև «Այգեգործության հիմունքներ․ գործնական ձեռնարկ»։


«Բերքառատ այգի» նախագիծն իրականացվել է ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի կողմից` Ռուսաստանի Դաշնության ֆինանսական աջակցությամբ:

single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post
Տարածել`