Բարի գալուստ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի պաշտոնական կայք։     Նոր ծրագրերի և մրցույթների մասին տեղեկություններ ստանալու համար այցելեք ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ բաժին։      Նոր ծրագրերի մասին հայտարարությունները բաց չթողնելու համար բաժանորդագրվեք «Կայուն համայնքներ» ծրագրի էջին Facebook-ում։    

Աջակցություն մեղվաբուծությանը Արարատի մարզում

Հանի-Մանի

ՄԱԶԾ-ի «Կայուն համայնքներ» ծրագրի շրջանակում իրականացվող «Honey-Money» նախաձեռնության արդյունքում Արարատի մարզի շահառուները ստացել են մեղվաբուծության համար նախատեսված փեթակներ և անհրաժեշտ պարագաներ։

Արարատի մարզում ծրագրի աջակցությունից օգտվել է 62 շահառու, որոնց տրամադրվել է ընդհանուր 155 մեղվափեթակ և 62 գործիքների հավաքածու, որոնք ներառում են՝ փուքս, դանակ, քերիչ, մեղվաբուծական ձեռնոց և գլխարկով բաճկոն, իսկ 16 շահառուի տրամադրվել է նաև էլեկտրական դանակ։

Մասնակիցների համար կազմակերպվել են եռօրյա ինտենսիվ դասընթացներ, որոնց ընթացքում նրանք ծանոթացել են ժամանակակից մեղվաբուծության հիմնական սկզբունքներին։ Դասընթացների ավարտին անցկացվել է գնահատում, որի արդյունքներով ընտրված մասնակիցներին տրամադրվել են մեղվափեթակներ և մասնագիտական գործիքների հավաքածուներ՝ իրենց տնտեսությունները հիմնելու կամ ընդլայնելու նպատակով։

Ծրագիրը նպատակ ունի աջակցել Լեռնային Ղարաբաղից փախստականներին, որոնք բնակություն են հաստատել Կոտայքի, Արարատի և Արմավիրի մարզերում։ Այն իրականացվել է Ֆրանսիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ՝ «Ապակենտրոնացված համագործակցության» շրջանակում։ Ընդհանուր առմամբ, նախաձեռնությանը մասնակցել է 194 մարդ, որոնցից 53-ը կանայք են։ Ծրագիրը նպաստում է շահառուների եկամուտների ստեղծմանը և կայուն կենսամիջոցների ձևավորմանը։

single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post
Տարածել`