ՄԱԶԾ-ի «Կայուն համայնքներ» ծրագրի կողմից իրականացվող «Honey-Money» ծրագրի շահառուները ստացել են ծրագրով նախատեսված մեղվափեթակներն ու մեղվաբուծական պարագաները։ Վերապատրաստման եռօրյա դասընթացները կազմակերպվել են Լեռնային Ղարաբաղից փախստականների համար, որոնք բնակվում են Կոտայքի, Արարատի և Արմավիրի մարզերում։ Ծրագիրն իրականացվել է Ֆրանսիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ «Ապակենտրոնացված համագործակցության» շրջանակում։ Դասընթացի ավարտին, քննության արդյունքների և կարիքների գնահատման հիման վրա, ընտրվել են լավագույն մասնակիցները, որոնք սացել են ժամանակակից փեթակներ և մեղվաբուծական պարագաների հավաքածու։
Ծրագրի շրջանակում աջակցություն է տրամադրվել մասնակիցներին՝ իրենց սեփական մեղվաբուծական տնտեսությունները սկսելու կամ զարգացնելու համար։ Կոտայքի մարզում 83 շահառու ստացել է 184 մեղվափեթակ և 83 մեղվաբուծական գործիքների հավաքածու, որոնք ներառում են՝ փուքս, դանակ, քերիչ, մեղվաբուծական ձեռնոց, գլխարկով բաճկոն (16 շահառուի տրամադրվել է նաև էլեկտրական դանակ)
Ֆրանսիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ իրականացված այս նախաձեռնությանը մասնակցել է ընդհանուր 200 մարդ, որոնցից 55-ը կանայք էին։ Ինտենսիվ եռօրյա դասընթացների ընթացքում նրանք ուսումնասիրել են ժամանակակից մեղվաբուծության հիմունքները։