Բարի գալուստ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի պաշտոնական կայք։     Նոր ծրագրերի և մրցույթների մասին տեղեկություններ ստանալու համար այցելեք ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ բաժին։      Նոր ծրագրերի մասին հայտարարությունները բաց չթողնելու համար բաժանորդագրվեք «Կայուն համայնքներ» ծրագրի էջին Facebook-ում։    

«Բերքառատ այգի» ծրագրի շահառուները ստացել են այգեգործության գործիքներ և սարքավորումներ

Բերքառատ այգի

ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի «Բերքառատ այգի» նախաձեռնության Սյունիքում կայացած դասընթացների շահառուները ստացել են ծրագրով նախատեսված այգեգործական պարագաները։ Սիսիան, Գորիս, Կապան և Մեղրի համայնքներում իրականացված դասընթացներին մասնակցել է ընդհանուր թվով 132 բնակիչ՝ Սիսիանից՝ 28, Գորիսից՝ 22, Կապանից՝ 50 և Մեղրիից՝ 32 բնակիչ։

Դասընթացի առաջին փուլում մասնակիցները ստացել էին գիտելիքներ մրգերի արտադրության ցիկլի բոլոր փուլերի մասին, իսկ գործնական փուլում համայնքի այգիներից մեկում ծանոթացել էին ծառերի մշակման նրբություններին։ Դասընթացի ավարտին բոլոր 132 մասնակիցները հանձնել էին քննություն։ Լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցները ստացել են այգեգործության համար նախատեսված գործիքներ և սարքավորումներ՝ սրսկիչ (sprayer) և շղթայական սղոցի հավաքածու։

ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի «Բերքառատ այգի» նախաձեռնությունն ուղղված է այգեգործությամբ զբաղվող բնակիչների հմտությունների և կարողությունների զարգացմանը։ Նախաձեռնությունը նպատակ ունի հզորացնել համայնքները՝ ստեղծելով կայուն կենսամիջոցներ, բարելավելով պարենային անվտանգությունը և խթանելով գյուղական բնակչության ինքնաապահովումը՝ Հայաստանի Սյունիքի մարզի բնակիչների այգեգործական հմտությունների, կարողությունների և գիտելիքների բարձրացման միջոցով։


«Բերքառատ այգի» նախագիծն իրականացվել է ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի կողմից` Ռուսաստանի Դաշնության ֆինանսական աջակցությամբ:

single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post

single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post
Տարածել`