Բարի գալուստ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի պաշտոնական կայք։     Նոր ծրագրերի և մրցույթների մասին տեղեկություններ ստանալու համար այցելեք ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ բաժին։      Նոր ծրագրերի մասին հայտարարությունները բաց չթողնելու համար բաժանորդագրվեք «Կայուն համայնքներ» ծրագրի էջին Facebook-ում։    

665 հայտ Բերքառատ հող ծրագրի մասնակցության համար

ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը Ճապոնիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ՝ «Խթանելով Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և հյուրընկալող համայնքների համար դիմակայուն գյուղատնտեսության զարգացումը» ծրագրի շրջանակում իրականացնում է «Բերքառատ հող» նախաձեռնությունը Արարատի մարզի Մասիս համայնքի բնակիչների համար։ Ծրագրով նախատեսվում է Մասիս համայնքի համար իրականացնել 5 մասնագիտական դասընթաց․
  • Հողի որակ և բույսերի արդյունավետ սնուցում,
  • Վնասատուների և հիվանդությունների դեմ պայքար,
  • Բարձրարժեք մշակաբույսերի արտադրություն,
  • Լոլիկի, պղպեղի և այլ մորմազգիների մշակում,
  • Վարունգի և դդմազգի մշակաբույսերի մշակում։
Հայտարարված բոլոր 5 դասընթացներին Մասիս համայնքից ստացվել է 665 հայտ։ ՄԱԶԾ թիմը Մասիս համայնքի տարբեր բնակավայրերում հանդիպել է բնակիչների հետ, ներկայացրել ընթացիկ և առաջիկա ծրագրերը։ Աննախադեպ մեծ թվով հայտերը կդիտարկվեն ծրագրի փորձագետների կողմից և հաջորդ փուլով կհայտարարվեն բոլոր 5 դասընթացների իրականացման առանձին օրերն ու ժամերը։
Դասընթացներին մասնակցելուց հետո Մասիս համայնքում կհայտարարվի նոր ծրագիր՝ «NEXUS Մասիս, ջերմատուն» ծրագիրը, որին մասնակցելու դեպքում նախորդ 5 դասընթացներին մասնակցած բնակիչները կունենան 5 միավորի առավելություն, եթե մասնակցել են բոլոր 5 դասընթացներին։

single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post
Տարածել`