Բարի գալուստ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի պաշտոնական կայք։     Նոր ծրագրերի և մրցույթների մասին տեղեկություններ ստանալու համար այցելեք ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ բաժին։      Նոր ծրագրերի մասին հայտարարությունները բաց չթողնելու համար բաժանորդագրվեք «Կայուն համայնքներ» ծրագրի էջին Facebook-ում։    

Հանդիպում Մասիս համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարների հետ

ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի թիմը Մասիսի համայնքապետարանում հանդիպել է Մասիս համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարների հետ և մանրամասն ներկայացրրել «Բերքառատ հող» նախաձեռնության շրջանակում իրականացվող դասընթացները։

Հանդիպման ընթացքում Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը ողջունեց ՄԱԶԾ-ի և Մասիսի համայնքապետարանի սերտ համագործակցությունը՝ կարևորելով հերթական ծրագրի իրականացումը և համայնքի բնակիչներին նոր հնարավորությունների ընձեռումը։

«Բերքառատ հող» նախաձեռնության շրջանակում Մասիս համայնքի բնակիչներին առաջարկվում է 5 մասնագիտական դասընթաց՝

  • Հողի որակ և բույսերի արդյունավետ սնուցում,
  • Վնասատուների և հիվանդությունների դեմ պայքար,
  • Բարձրարժեք մշակաբույսերի արտադրություն,
  • Լոլիկի, պղպեղի և այլ մորմազգիների մշակում,
  • Վարունգի և դդմազգի մշակաբույսերի մշակում։

Դասընթացների ընթացքում մասնակիցները ձեռք կբերեն գործնական գիտելիքներ հողի և ոռոգման ջրի կառավարման, պարարտացման, ֆերտիգացիայի, խնայող ոռոգման, բույսերի պաշտպանության, ժամանակակից սորտերի և հիբրիդների ընտրության ու մշակության վերաբերյալ։ Բացի մասնագիտական գիտելիքներից, մասնակիցներին կտրամադրվի նաև աջակցություն՝ հողի անալիզի ֆինանսավորում, կպչուն թակարդներ, կենսապատրաստուկներ, բարձրարժեք մշակաբույսերի, լոլիկի, պղպեղի և վարունգի հիբրիդային սերմերի փաթեթներ։

Յուրաքանչյուր անձ կարող է մասնակցել իր նախընտրած թվով դասընթացներին՝ նախապես գրանցվելով SCA.am կայքում։


Ծրագիրն իրականացվում է ՄԱԶԾ-ի կողմից՝ Ճապոնիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ՝ «Խթանելով Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և հյուրընկալող համայնքների համար դիմակայուն գյուղատնտեսության զարգացումը» ծրագրի շրջանակում։

single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post
Տարածել`