Բարի գալուստ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի պաշտոնական կայք։     Նոր ծրագրերի և մրցույթների մասին տեղեկություններ ստանալու համար այցելեք ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ բաժին։      Նոր ծրագրերի մասին հայտարարությունները բաց չթողնելու համար բաժանորդագրվեք «Կայուն համայնքներ» ծրագրի էջին Facebook-ում։    

Սյունիքում ավարտվեց «Բերքառատ այգի» ծրագիրը․ արդյունքների ամփոփում

Բերքառատ այգի

Ամփոփվել են ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի «Բերքառատ այգի» նախաձեռնության արդյունքները Սյունիքի մարզում։ Սիսիան, Գորիս, Կապան և Մեղրի համայնքներում իրականացված դասընթացներին մասնակցել է ընդհանուր թվով 132 բնակիչ (Սիսիան համայնքից՝ 28 բնակիչ, Գորիս համայնքից՝ 22 բնակիչ, Կապան համայնքից՝ 50 բնակիչ և Մեղրի համայնքից՝  32  բնակիչ)։

Դասընթացի առաջին փուլին մասնակիցները ստացել են գիտելիքներ մրգերի արտադրության ցիկլի բոլոր փուլերի մասին, իսկ գործնական փուլում  համայնքի այգիներից մեկում ծանոթացել ծառերի մշակման նրբություններին։ Դասընթացի ավարտին բոլոր 132 մասնակիցները հանձնել են քննություն։ Լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցները առաջիկայում կստանան այգեգործության համար նախատեսված գործիքներ և սարքավորումներ։

ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի «Բերքառատ այգի» նախաձեռնությունն ուղղված է այգեգործությամբ զբաղվող բնակիչների հմտությունների և կարողությունների զարգացմանը։ Ծրագիրը նպատակ ունի հզորացնել համայնքները՝ ստեղծելով կայուն կենսամիջոցներ, բարելավելով պարենային անվտանգությունը և խթանելով գյուղական բնակչության ինքնաապահովումը Հայաստանի Սյունիքի մարզի բնակիչների այգեգործության հմտությունների, կարողությունների և գիտելիքների բարձրացման միջոցով:

single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post
Տարածել`