Բարի գալուստ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի պաշտոնական կայք։     Նոր ծրագրերի և մրցույթների մասին տեղեկություններ ստանալու համար այցելեք ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ բաժին։      Նոր ծրագրերի մասին հայտարարությունները բաց չթողնելու համար բաժանորդագրվեք «Կայուն համայնքներ» ծրագրի էջին Facebook-ում։    

Մեղրիում կայացել է «Բերքառատ այգի» ծրագրի հերթական դասընթացը

Բերքառատ այգի

Սյունիքի մարզի Մեղրի համայնքում կայացել է «Բերքառատ այգի» ծրագրի հերթական դասընթացը։ Երկօրյա դաընթացն իրականացվել է Մեղրիում հունիսի 12-13-ին, որին մասնակցել են Մեղրի, Շվանիձոր, Ագարակ, Ալվանք, Լեհվազ և Նռնաձոր բնակավայրերի բնակիչներ։ Այս դասընթացին մասնակցել են դիմում-հայտ լրացրած 24 մասնակից։ Առաջին դաընթացը, բաղկացած տեսական և գործնական ուսուցումից ներառում է մրգերի արտադրության ցիկլի բոլոր փուլերը, իսկ գործնական հատվածը իրականացվել է Մեղրի համայնքի այգիներից մեկում։

ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի «Բերքառատ այգի» նախաձեռնությունն ուղղված է այգեգործությամբ զբաղվող բնակիչների հմտությունների և կարողությունների զարգացմանը։ Ծրագիրը նպատակ ունի հզորացնել համայնքները՝ ստեղծելով կայուն կենսամիջոցներ, բարելավելով պարենային անվտանգությունը և խթանելով գյուղական բնակչության ինքնաապահովումը Հայաստանի Սյունիքի մարզի բնակիչների այգեգործության հմտությունների, կարողությունների և գիտելիքների բարձրացման միջոցով:

Դասընթացի մասնակիցներին տրամադրվել է նաև «Այգեգործության հիմունքներ․ գործնական ձեռնարկ»։

 

single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post
Տարածել`