ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի «Բերքառատ այգի» նախաձեռնությունն ուղղված է այգեգործությամբ զբաղվող բնակիչների հմտությունների և կարողությունների զարգացմանը։ Ծրագիրը նպատակ ունի հզորացնել համայնքները՝ ստեղծելով կայուն կենսամիջոցներ, բարելավելով պարենային անվտանգությունը և խթանելով գյուղական բնակչության ինքնաապահովումը Հայաստանի Սյունիքի մարզի բնակիչների այգեգործության հմտությունների, կարողությունների և գիտելիքների բարձրացման միջոցով:
Սյունիքի մարզի Սիսիան համայնքում կայացել է «Բերքառատ այգի» ծրագրի հերթական դասընթացը։ Երկօրյա դաընթացն իրականացվել է Սիսիանում հունիսի 5-6-ին, որին մասնակցել են Բռնակոթ, Տոլորս, Տորունիկ, Գետաթաղ, Գետաթաղ, Լոր և Աշոտավան բնակավայրերի բնակիչներ։ Այս դասընթացին մասնակցել են դիմում-հայտ լրացրած 30 մասնակից։ Առաջին դաընթացը, բաղկացած տեսական և գործնական ուսուցումից ներառում է մրգերի արտադրության ցիկլի բոլոր փուլերը, իսկ գործնական հատվածն իրականացվել է Սիսիանի այգիներից մեկում։
Դասընթացի մասնակիցներին տրամադրվել է նաև «Այգեգործության հիմունքներ․ գործնական ձեռնարկ»։