Սյունիքի մարզի Կապան համայնքում կայացել է «Բերքառատ այգի» ծրագրի հերթական դասընթացը։ Երկօրյա դաընթացն իրականացվել է Կապանում մայիսի 30-31-ին, որին մասնակցել են Արծվանիկ, Ճակատեն, Սյունիք, Վերին թաղ, Կապան, Աճանան, Դավիթ Բեկ, Ներքին Հանդ, Ազնակ, Գեղանուշ, Ծավ, Եղվարդ, Ագարակ, Նորաշենիկ, Խդրանց, Չափնի, Անտառաշատ, Տանձավեր և Օխթար բնակավայրերի բնակիչներ։ Այս դասընթացին մասնակցել են դիմում-հայտ լրացրած 50 մասնակից։ Առաջին դաընթացը, բաղկացած տեսական և գործնական ուսուցումից ներառում է մրգերի արտադրության ցիկլի բոլոր փուլերը, իսկ գործնական հատվածը իրականացվել է Կապանի երկու տարբեր այգիներում։
ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի «Բերքառատ այգի» նախաձեռնությունն ուղղված է այգեգործությամբ զբաղվող բնակիչների հմտությունների և կարողությունների զարգացմանը։ Ծրագիրը նպատակ ունի հզորացնել համայնքները՝ ստեղծելով կայուն կենսամիջոցներ, բարելավելով պարենային անվտանգությունը և խթանելով գյուղական բնակչության ինքնաապահովումը Հայաստանի Սյունիքի մարզի բնակիչների այգեգործության հմտությունների, կարողությունների և գիտելիքների բարձրացման միջոցով:
Դասընթացի մասնակիցներին տրամադրվել է նաև «Այգեգործության հիմունքներ․ գործնական ձեռնարկ»։