ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի «Բերքառատ այգի» նախաձեռնությունն ուղղված է այգեգործությամբ զբաղվող բնակիչների հմտությունների և կարողությունների զարգացմանը։ Ծրագիրը նպատակ ունի հզորացնել համայնքները՝ ստեղծելով կայուն կենսամիջոցներ, բարելավելով պարենային անվտանգությունը և խթանելով գյուղական բնակչության ինքնաապահովումը Հայաստանի Սյունիքի մարզի բնակիչների այգեգործության հմտությունների, կարողությունների և գիտելիքների բարձրացման միջոցով:
Ծրագիրը մեկնարկել է կարողությունների զարգացման դաընթացներ Սյունիք մարզի բնակիչների համար։ Առաջին դաընթացը, բաղկացած տեսական և գործնական ուսուցումից ներառում է մրգերի արտադրության ցիկլի բոլոր փուլերը։ Առաջին երկօրյա դաընթացը իրականացվել է Գորիսում, մայիսի 21-22-ին։ Այս դասընթացին մասնակցել են դիմում-հայտ լրացրած 26 շահառու Գորիս, Տաթև և Տեղ համայնքներից։ Դասընթացի գործնական հատվածը իրականացվել է Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրի այգիներից մեկում։ Դասընթացի մասնակիցներին տրամադրվել է նաև «Այգեգործության հիմունքներ․ գործնական ձեռնարկ»։