Բարի գալուստ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի պաշտոնական կայք։     Նոր ծրագրերի և մրցույթների մասին տեղեկություններ ստանալու համար այցելեք ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ բաժին։      Նոր ծրագրերի մասին հայտարարությունները բաց չթողնելու համար բաժանորդագրվեք «Կայուն համայնքներ» ծրագրի էջին Facebook-ում։    

Վանաձորում ակտիվորեն ընթանում է սոցիալական բնակարանային նոր համալիրի նորոգումը

Սոցիալական տներ

Վանաձորում ակտիվորեն ընթանում են Զեյթուն 53 շենքի վերակառուցման աշխատանքները․ կառուցվել են սոցիալական բնակարանային նոր համալիրի բնակարաններն առանձնացնող պատերն ու միջսենյակային բաժանարարները:

Վանաձոր քաղաքի Զեյթուն փողոցի թիվ 53 շենքի վերանորոգման և վերակառուցման շինարարական աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են։ Այս փուլում արդեն իսկ ամբողջությամբ կառուցվել են շենքը 25 առանձին բնակարանների բաժանող միջնապատերը, իսկ առաջիկայում նախատեսվում է իրականացնել հին պատուհանների փոխարինում նորերով։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն արդեն մի քանի անգամ այցելել է Վանաձորի նորոգվող սոցիալական տուն և տեղում ծանոթացել վերանորոգման աշխատանքների ընթացքին։ Սա առաջին սոցիալական բնակարանային համալիրն է, որի կառուցումն իրականացվում է ՄԱԶԾ-ի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ սերտ գործակցությամբ։

Վերակազմավորման արդյունքում նոր շենքում կստեղծվի 25 նոր բնակարան՝ ապահովելով հարմարավետ կենսապայմաններ ապագա բնակիչների համար։ Յուրաքանչյուր բնակարան ունենալու է իր առանձին մուտքը, ճաշասենյակը, խոհանոցն ու սանհանգույցը։ Շինարարական աշխատանքների ավարտին մոտ, որպես էներգաարդյունավետ և էկոլոգիապես մաքուր լուծում, շենքի տանիքին կտեղադրվեն նաև արևային ֆոտովոլտային կայաններ՝ ապահովելով կանաչ էներգիայի հուսալի աղբյուր։ Այս կարևոր նախաձեռնությունն իրականացվում է «Փախստականների արձագանքում․ դիմակայունություն բոլորի համար կենսապահովման աջակցություն» ծրագրի շրջանակում՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, Նորվեգիայի Զարգացման համագործակցության գործակալության և Կիպրոսի կառավարության ֆինանսավորմամբ։

single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post

single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post
Տարածել`