Վայոց ձորի մարզի Արենի, Եղեգնաձոր և Վայք համայնքների բնակիչների համար իրականացվել են երկօրյա դասընթացներ «Այգեգործության ուսուցման» թեմայով, որին մասնակցել է ընդհանուր թվով 43 մասնակից։
Երկօրյա դասընթացների առաջին օրը մասնակիցները ստացել են տեսական գիտելիքներ՝ այգիների պլանավորման և տնկման, մշակման առանձնահատկությունների, ոռոգման, հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի, եղանակային անբարենպաստ պայմանների դեպքում միջոցառումների իրականացման և բերքահավաքի մասին։
Դասընթացների երկրորդ օրը բոլոր մասնակիցներն արդեն գործնականում ծանոթացել են էտի կազմակերպման առանձնահատկություններին և տեղում ուսումնասիրել նրբությունները։ Բոլոր մասնակիցները դասընթացների ավարտին ստացել են հավաստագրեր։