Բարի գալուստ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի պաշտոնական կայք։     Նոր ծրագրերի և մրցույթների մասին տեղեկություններ ստանալու համար այցելեք ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ բաժին։      Նոր ծրագրերի մասին հայտարարությունները բաց չթողնելու համար բաժանորդագրվեք «Կայուն համայնքներ» ծրագրի էջին Facebook-ում։    

Վանաձորում վերանորոգվում է սոցիալական բնակարանային նոր համալիր

Սոցիալական տներ

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, Նորվեգիայի Զարգացման համագործակցության գործակալության և Կիպրոսի կառավարության ֆինանսավորմամբ վերանորոգվում է Վանաձոր քաղաքի Զեյթուն փողոցի թիվ 53 շենքը՝ այն վերակազմավորելով և դարձնելով 25 առանձին բնակարան։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի ղեկավար Արման Վալեսյանը և այլ գործընկերներ այցելել են Վանաձորի նորոգվող սոցիալական տուն և ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին։ Նախաձեռնությունն իրականացվում է ՄԱԶԾ «Փախստականների արձագանքում․ դիմակայունություն բոլորի համար կենսապահովման աջակցություն» ծրագիր շրջանակում՝ ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կողմից։

Նոր շենքում վերակազմավորվում է 25 նոր բնակարան՝ յուրաքանչյուրն առանձին մուտքով, ճաշասենյակով, խոհանոցով և սանհանգույցով։ Շենքի տանիքին կտեղադրվեն նաև արևային ֆոտովոլտային կայաններ՝ ապահովելով կանաչ էներգիայի աղբյուր։

single-post single-post single-post single-post single-post single-post single-post