ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը «Բերքառատ այգի» ծրագրի շրջանակում հայտարարում է դասընթաց «Աջակցություն այգեգործությանը» թեմայով։ Եռօրյա դասընթացը կիրականացվի երկու փուլով՝ 2 օր տեսական դասընթաց և 1 օր գործնական դասընթաց։ Դասընթացին կարող են մասնակցել Սյունիքի մարզի բոլոր համայնքների բնակիչները։ Դասընթացին կարող են դիմել 18-65 տարեկան այն անձինք, որոնք մշտապես բնակվում են Սյունիքի մարզում։
Ծրագիրը նպատակ ունի աջակցել Սյունիքի մարզի համայնքներում այգեգործությամբ զբաղվող բնակիչներին՝ զարգացնելու նրանց մասնագիտական հմտությունները, բարելավելու այգիների արտադրողականությունը, բարձրացնելու բերքի որակը և ծավալը, նվազեցնելու կորուստները և խթանելու գյուղական համայնքների պարենային ապահովությունն ու տնտեսական կայունությունը։
Եռօրյա վերապատրաստման դասընթացների հիմնական թեմաները ներառելու են՝ ավանդական և ինտենսիվ այգեգործություն, այգու տարածքի պլանավորում, մշակաբույսերի և սորտերի ընտրություն, հողի նախապատրաստում, ոռոգման և պարարտացման համակարգեր, էտման մեթոդներ, բույսերի պաշտպանություն, ինչպես նաև անբարենպաստ եղանակային պայմանների ազդեցության նվազեցման և կառավարման միջոցառումներ։
Դասընթացի երկու փուլերն ամբողջությամբ ավարտած և քննությանը բարձր միավորներ ստացած մասնակիցները կստանան գյուղատնտեսական գործիքներ։
Դասընթացները կկազմակերպվեն Սյունիքի մարզում։
Հայտերի ընդունումից և ամփոփումից հետո Մայիսի առաջին շաբաթում կհայտարարվի դասընթացների անցկացման օրերի, վայրի և ժամի մասին տեղեկությունը՝ «Կայուն համայնքներ» ծրագրի ֆեյսբուքյան էջում։
Դասընթացին մասնակցելու համար հարկավոր է մինչև ս․թ․ ապրիլի 27-ը առցանց լրացնել էջի ներքևի հայտը։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Հայտը լրացնելուց հետո անհրաժեշտ է սեղմել «Հաստատել» կոճակը: