Բարի գալուստ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի պաշտոնական կայք։     Նոր ծրագրերի և մրցույթների մասին տեղեկություններ ստանալու համար այցելեք ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ բաժին։      Նոր ծրագրերի մասին հայտարարությունները բաց չթողնելու համար բաժանորդագրվեք «Կայուն համայնքներ» ծրագրի էջին Facebook-ում։    

Վերջնաժամկետ` 25-Նոյեմբեր-2026

Բերքառատ այգի

Այգեգործության դասընթաց Գորիս խոշորացված համայնքում

ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը «Բերքառատ այգի» ծրագրի շրջանակում հայտարարում է դասընթաց «Աջակցություն այգեգործությանը» թեմայով։ Եռօրյա դասընթացը կիրականացվի երկու փուլով՝ 2 օր տեսական դասընթաց և 1 օր գործնական դասընթաց։ Դասընթացին կարող են մասնակցել Սյունիքի  մարզի Գորիս խոշորացված համայնքի բնակիչները։ Դասընթացին կարող են դիմել 18-65 տարեկան այն անձինք, որոնք մշտապես բնակվում են Սյունիքի մարզում։ «Բերքառատ այգի» ծրագիրն իրականացվում է ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի կողմից՝ Ռուսաստանի Դաշնության ֆինանսական աջակցությամբ։

Ծրագիրը նպատակ ունի աջակցել Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքում այգեգործությամբ զբաղվող բնակիչներին՝ զարգացնելու նրանց մասնագիտական հմտությունները, բարելավելու այգիների արտադրողականությունը, բարձրացնելու բերքի որակը և ծավալը, նվազեցնելու կորուստները և խթանելու գյուղական համայնքների պարենային ապահովությունն ու տնտեսական կայունությունը։


Եռօրյա վերապատրաստման դասընթացների հիմնական թեմաները ներառելու են՝ ավանդական և ինտենսիվ այգեգործություն, այգու տարածքի պլանավորում, մշակաբույսերի և սորտերի ընտրություն, հողի նախապատրաստում, ոռոգման և պարարտացման համակարգեր, էտման մեթոդներ, բույսերի պաշտպանություն, ինչպես նաև անբարենպաստ եղանակային պայմանների ազդեցության նվազեցման և կառավարման միջոցառումներ։


Դասընթացներին լիարժեք մասնակցած և քննությանը բարձր միավորներ ստացած մասնակիցները կստանան գյուղատնտեսական գործիքներ։


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։  Էջի ներքևի հայտը լրացնելուց հետո անհրաժեշտ է սեղմել «Հաստատել» կոճակը:


Դասընթացները տեղի կունենան Դեկտեմբերի 3-ին և 4-ին՝ Գորիս քաղաքում, Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնում (3-րդ հարկ), հասցե՝ Մաշտոցի 5, ժամը՝ 12։00։ Դասընթացը կտևի 4 ժամ։

Տարածել`