Բարի գալուստ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի պաշտոնական կայք։     Նոր ծրագրերի և մրցույթների մասին տեղեկություններ ստանալու համար այցելեք ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ բաժին։      Նոր ծրագրերի մասին հայտարարությունները բաց չթողնելու համար բաժանորդագրվեք «Կայուն համայնքներ» ծրագրի էջին Facebook-ում։    

Վերջնաժամկետ` 25-Նոյեմբեր-2026

Չիր-Չիր

Չիր-Չիր ծրագիրը գալիս է ԱՐԱՐԱՏ

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Կայուն համայնքներ» ծրագիրը հայտարարում է նոր «Չիր-Չիր» ծրագիրը, որի նպատակն է Արարատի մարզում իրականացնել «Չրերի արտադրության, պահպանման և վերամշակման» թեմայով երկօրյա վերապատրաստման դասընթաց։ Վերապատրաստման դասընթացը միտված է չրարտադրությամբ զբաղվող տնտեսություններում զարգացնել չրերի արդյունավետ արտադրության, պահպանման և վերամշակման մեթոդները, որոնք կնպաստեն լրացուցիչ եկամտի աղբյուրների ստեղծմանը՝ մասնագիտական կարողությունների զարգացման և գույքի տրամադրման միջոցով։ Ծրագիրն իրականացվում է ՄԱԶԾ-ի կողմից՝ Ճապոնիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ՝ «Խթանելով Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և հյուրընկալող համայնքների համար դիմակայուն գյուղատնտեսության զարգացումը» ծրագրի շրջանակում։


Ծրագրին կարող են դիմել միայն Արարատի մարզում բնակություն հաստատած Լեռնային Ղարաբաղից փախստականները և Արարատի մարզի մշտական բնակիչները։ Ծրագրի շահառու կարող է դառնալ յուրաքանչյուր ընտանիքից միայն մեկ անձ։


Երկօրյա մասնագիտական դասընթացին մասնակցելուց հետո, բոլոր մասնակիցները կհանձնեն քննություն, որի արդյունքների հիման վրա կստանան չիր չորացնելու տակդիր ցանցեր, մասնագիտական ձեռնարկ և մասնակցության հավաստագիր։


Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել էջի ներքևի դիմումի ձևը՝ կցելով համապատասխան փաստաթղթերը (Ոչ լիարժեք ներկայացված հայտերը ՉԵՆ դիտարկվի)


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Հայտը լրացնելուց հետո անհրաժեշտ է սեղմել «Հաստատել» կոճակը, այլապես հայտը չի գրանցվի։

Տարածել`