Բարի գալուստ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի պաշտոնական կայք։     Նոր ծրագրերի և մրցույթների մասին տեղեկություններ ստանալու համար այցելեք ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ բաժին։      Նոր ծրագրերի մասին հայտարարությունները բաց չթողնելու համար բաժանորդագրվեք «Կայուն համայնքներ» ծրագրի էջին Facebook-ում։    

Վերջնաժամկետ` 31-Հոկտեմբեր-2026

Ջերմատուն

NEXUS Մասիս․ Ջերմատուն ծրագիրը գալիս է ՄԱՍԻՍ համայնք

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Կայուն համայնքներ» ծրագիրն իրականացնում է նոր «NEXUS Մասիս․ Ջերմատուն» ծրագիրը, որի նպատակն է Արարատի մարզի Մասիս համայնքում կլաստերային մոտեցմամբ հիմնել ջերմատնային տնտեսություններ։ Ծրագիրն իրականացվում է ՄԱԶԾ-ի կողմից՝ Ճապոնիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ՝ «Խթանելով Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և հյուրընկալող համայնքների համար դիմակայուն գյուղատնտեսության զարգացումը» ծրագրի շրջանակում։ Ծրագրին կարող են դիմել միայն Արարատի մարզի Մասիս համայնքում բնակություն հաստատած Լեռնային Ղարաբաղից փախստականները և Մասիս համայնքի մշտական բնակիչները։


Ծրագրի շրջանակում հայտ ներկայացրած մարդիկ կմասնակցեն մասնագիտական դասընթացների, որի ավարտին կհանձնեն քննություն։ Ստացված միավորների և մոնիտորինգային այցերի հիման վրա մրցութային հանձնաժողովը կընտրի ծրագրի շահառուներին, որոնց կտրամադրվեն․

  • 300 քմ մակերեսով թունելային ջերմատուն,
  • սածիլներ և սերմեր յուրաքանչյուր շահառուին, արտադրության մեկնարկի համար,
  • անվճար խորհրդատվություն՝ ջերմատան տեղադրման վերաբերյալ,
  • անվճար ուսուցում՝ ջերմատնային գյուղատնտեսության և բանջարեղենի աճեցման վերաբերյալ,
  • անվճար բիզնեսի և ձեռներեցության ուսուցում, ներառյալ՝ բիզնես պլանավորում, մարքեթինգ, ֆինանսներ և գաղափարի ներկայացում,
  • 6 ամսվա ընթացքում շարունակական խորհրդատվություն և տեղում մասնագիտական աջակցություն:

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել էջի ներքևի դիմումի ձևը՝ կցելով համապատասխան փաստաթղթերը (Ոչ լիարժեք ներկայացված հայտերը ՉԵՆ դիտարկվի)


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Հայտը լրացնելուց հետո անհրաժեշտ է սեղմել «Հաստատել» կոճակը, այլապես հայտը չի գրանցվի։

Տարածել`