Բարի գալուստ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի պաշտոնական կայք։     Նոր ծրագրերի և մրցույթների մասին տեղեկություններ ստանալու համար այցելեք ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ բաժին։      Նոր ծրագրերի մասին հայտարարությունները բաց չթողնելու համար բաժանորդագրվեք «Կայուն համայնքներ» ծրագրի էջին Facebook-ում։    

Վերջնաժամկետ` 06-Հոկտեմբեր-2025

Բերքառատ այգի

Այգեգործության դասընթաց Վայոց ձորում

ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը «Բերքառատ այգի» ծրագրի շրջանակում հայտարարում է դասընթաց «Աջակցություն այգեգործությանը» թեմայով։ Դասընթացը կիրականացվի երկու փուլով, յուրաքանչյուր փուլը 2 օրով (Դասընթացի առավելագույն տևողությունը 4 ժամ)։  Դասընթացին կարող են մասնակցել Վայոց ձորի  մարզի բոլոր համայնքների բնակիչները։ Դասընթացին կարող են դիմել 18-65 տարեկան այն անձինք, որոնք ունեն տնամերձ այգի, զբաղվում են կամ պատրաստվում են զբաղվել այգեգործությամբ։


Դասընթացը ներառում է հետևյալ թեմաները՝

Փուլ 1

  • այգիների պլանավորում և տնկում,
  • մշակման առանձնահատկություններ,
  • էտի կազմակերպում,
  • ոռոգում

Փուլ 2

  • հիվանդությունների և վնասատուների դեմ պայքար,
  • սեզոնային և եղանակային անբարենպաստ պայմանների դեպքում միջոցառումների իրականացում,
  • բերքահավաք

Դասընթացի երկու փուլերն ամբողջությամբ ավարտած և քննությանը բարձր միավորներ ստացած մասնակիցները կստանան գյուղատնտեսական գործիքներ։


Դասընթացները կկազմակերպվեն  Արենիում, Եղեգիսում և Եղեգնաձորում։

Դասընթացների իրականացման վայրի, օրվա և ժամի մասին կտեղեկացվի լրացուցիչ՝ հայտում նշված էլ․հասցեին կուղարկվի էլեկտրոնային նամակ։


Դասընթացին մասնակցելու համար հարկավոր է մինչև ս․թ․ հոկտեմբերի 6-ը  առցանց լրացնել էջի ներքևի հայտը։

Տարածել`