ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը «Բերքառատ հող» նախաձեռնության շրջանակում հայտարարում է նոր մասնագիտական դասընթաց՝ նախատեսված Արարատի մարզի Մասիս համայնքի բնակիչների համար։ Դասընթացը հնարավորություն կտա ձեռք բերել կիրառական գիտելիքներ և գործնական հմտություններ՝ վարունգի, նազրվան վարունգի և դդմազգի մշակաբույսերի արտադրության ժամանակակից տեխնոլոգիաների մասին։ Ծրագիրն իրականացվում է ՄԱԶԾ-ի կողմից՝ Ճապոնիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ՝ «Խթանելով Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և հյուրընկալող համայնքների համար դիմակայուն գյուղատնտեսության զարգացումը» ծրագրի շրջանակում։
Դասընթացի թեման է՝ «Վարունգի, նազրվան վարունգի և դդմազգի մշակաբույսերի արտադրության ժամանակակից տեխնոլոգիաներ», որի նպատակն է ներկայացնել վարունգի և այլ դդմազգիների արդյունավետ արտադրության մոտեցումները։ Դասընթացը կտևի 4 ժամ։
Դասընթացի ընթացքում կքննարկվեն հետևյալ թեմաները․
- Ժամանակակից սորտերի և հիբրիդների ընտրություն
- Որակյալ սածիլների արտադրություն
- Բույսերի ձևավորում և խնամք
- Ոռոգման և ֆերտիգացիայի կառավարում
- Հիվանդությունների և վնասատուների կանխարգելում
- Բերքատվության և արտադրանքի որակի բարձրացման մեթոդներ
- Բերքահավաք և հետբերքահավաքային կառավարում
Ծրագրի մասնակիցներին կտրամադրվի նաև աջակցություն, որը ներառում է վարունգի և նազրվան վարունգի հիբրիդային սերմերի փաթեթ։
Դուք ազատ եք մասնակցելու «Բերքառատ հող» ծրագրի շրջանակում հայտարարված բոլոր դասընթացներին, սակայն յուրաքանչյուրի համար պետք է առանձին հայտ ներկայացնել և գրանցվել։
Դասընթացի անցկացման օրվա, ժամի և վայրի մասին կտեղեկացվի լրացուցիչ։ Հետևեք Ֆեյսբուքյան էջին։
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել էջի ներքևի հայտը (Ոչ լիարժեք ներկայացված հայտերը ՉԵՆ դիտարկվի)
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Հայտը լրացնելուց հետո անհրաժեշտ է սեղմել «Հաստատել» կոճակը: