Բարի գալուստ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի պաշտոնական կայք։     Նոր ծրագրերի և մրցույթների մասին տեղեկություններ ստանալու համար այցելեք ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ բաժին։      Նոր ծրագրերի մասին հայտարարությունները բաց չթողնելու համար բաժանորդագրվեք «Կայուն համայնքներ» ծրագրի էջին Facebook-ում։    

Վերջնաժամկետ` 16-Սեպտեմբեր-2026

Բարձրարժեք մշակաբույսերի ընտրության և արտադրության դասըթնաց․ ՄԱՍԻՍ

ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը «Բերքառատ հող» նախաձեռնության շրջանակում հայտարարում է նոր մասնագիտական դասընթաց՝ նախատեսված Արարատի մարզի Մասիս համայնքի բնակիչների համար։ Դասընթացը հնարավորություն կտա ձեռք բերել կիրառական գիտելիքներ և գործնական հմտություններ՝ բարձրարժեք մշակաբույսերի ընտրություն և կլոր տարին արտադրության ժամանակակից տեխնոլոգիաների մասին։ Ծրագիրն իրականացվում է ՄԱԶԾ-ի կողմից՝ Ճապոնիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ՝ «Խթանելով Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և հյուրընկալող համայնքների համար դիմակայուն գյուղատնտեսության զարգացումը» ծրագրի շրջանակում։


Դասընթացի թեման է՝ «Բարձրարժեք մշակաբույսերի ընտրություն և կլոր տարին արտադրության ժամանակակից տեխնոլոգիաներ», որի նպատակն է ներկայացնել բարձրարժեք մշակաբույսերի ընտրության, սեզոնային պլանավորման և ամբողջ տարվա արտադրության արդյունավետ մոտեցումները։։ Դասընթացը կտևի 4 ժամ։


Դասընթացի ընթացքում կքննարկվեն հետևյալ թեմաները․

  • Բարձրարժեք մշակաբույսերի ընտրություն՝ ըստ շուկայի պահանջարկի և արտադրական հնարավորությունների
  • Նոր և պահանջված սորտերի ու հիբրիդների ընտրություն
  • Բարձրարժեք բանջարեղենային մշակաբույսերի արտադրություն (բրոկոլի, ծաղկակաղամբ, ռուկոլա, հազարի տեսակներ և այլն)
  • Կանաչեղենի և հատուկ նշանակության մշակաբույսերի արտադրություն (սպանախ, մանգոլդ, կեյլ, պակ-չոյ և այլն)
  • Ձմեռային և վաղ գարնանային արտադրության կազմակերպում ջերմատներում
  • Բարձրարժեք մշակաբույսերի աճեցման առանձնահատկությունները (ջերմաստիճան, սնուցում, ոռոգում)
  • Մշակաբույսերի հերթափոխ և ամբողջ տարվա արտադրության պլանավորում
  • Շուկայի պահանջարկ, իրացման հնարավորություններ և արտադրության տնտեսական արդյունավետություն

Ծրագրի մասնակիցներին կտրամադրվի նաև աջակցություն, որը ներառում է բարձրարժեք մշակաբույսերի սերմերի փաթեթ։


Դուք ազատ եք մասնակցելու «Բերքառատ հող» ծրագրի շրջանակում հայտարարված բոլոր դասընթացներին, սակայն յուրաքանչյուրի համար պետք է առանձին  հայտ ներկայացնել և գրանցվել։


Դասընթացի անցկացման օրվա, ժամի և վայրի մասին կտեղեկացվի լրացուցիչ։ Հետևեք Ֆեյսբուքյան էջին։


Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել էջի ներքևի հայտը (Ոչ լիարժեք ներկայացված հայտերը ՉԵՆ դիտարկվի)


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Հայտը լրացնելուց հետո անհրաժեշտ է սեղմել «Հաստատել» կոճակը:

Տարածել`