Բարի գալուստ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի պաշտոնական կայք։     Նոր ծրագրերի և մրցույթների մասին տեղեկություններ ստանալու համար այցելեք ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ բաժին։      Նոր ծրագրերի մասին հայտարարությունները բաց չթողնելու համար բաժանորդագրվեք «Կայուն համայնքներ» ծրագրի էջին Facebook-ում։    

Վերջնաժամկետ` 12-Սեպտեմբեր-2026

Բույսերի վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի դասընթաց․ ՄԱՍԻՍ

ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը «Բերքառատ հող» նախաձեռնության շրջանակում հայտարարում է նոր մասնագիտական դասընթաց՝ նախատեսված Արարատի մարզի Մասիս համայնքի բնակիչների համար։ Դասընթացը հնարավորություն կտա ձեռք բերել կիրառական գիտելիքներ և գործնական հմտություններ՝ բույսերի վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի արդյունավետ կառավարման համար։ Ծրագիրն իրականացվում է ՄԱԶԾ-ի կողմից՝ Ճապոնիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ՝ «Խթանելով Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և հյուրընկալող համայնքների համար դիմակայուն գյուղատնտեսության զարգացումը» ծրագրի շրջանակում։


Դասընթացի թեման է՝ «Բույսերի վնասատուների և հիվանդությունների ինտեգրված կառավարում», որի նպատակն է ներկայացնել վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի ժամանակակից և անվտանգ մեթոդներ։ Դասընթացը կտևի 4 ժամ։


Դասընթացի ընթացքում կքննարկվեն հետևյալ թեմաները․

  • Արարատի մարզում առավել տարածված վնասատուներն ու հիվանդությունները
  • Վաղ ախտորոշման և մոնիթորինգի մեթոդներ
  • Ինտեգրված պայքարի (IPM) սկզբունքները
  • Կենսաբանական պայքարի միջոցներ
  • Բույսերի պաշտպանության միջոցների ճիշտ և անվտանգ կիրառումը
  • Ռեզիստենտության կանխարգելում
  • Կանխարգելիչ ագրոտեխնիկական միջոցառումներ

Ծրագրի մասնակիցներին կտրամադրվի նաև աջակցություն, որը ներառում է Դեղին կպչուն թակարդներ և Կենսապատրաստուկների փորձնական փաթեթ։


Դուք ազատ եք մասնակցելու «Բերքառատ հող» ծրագրի շրջանակում հայտարարված բոլոր դասընթացներին, սակայն յուրաքանչյուրի համար պետք է առանձին  հայտ ներկայացնել և գրանցվել։


Դասընթացի անցկացման օրվա, ժամի և վայրի մասին կտեղեկացվի լրացուցիչ։ Հետևեք Ֆեյսբուքյան էջին։


Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել էջի ներքևի հայտը (Ոչ լիարժեք ներկայացված հայտերը ՉԵՆ դիտարկվի)


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Հայտը լրացնելուց հետո անհրաժեշտ է սեղմել «Հաստատել» կոճակը:

Տարածել`