Բարի գալուստ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի պաշտոնական կայք։     Նոր ծրագրերի և մրցույթների մասին տեղեկություններ ստանալու համար այցելեք ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ բաժին։      Նոր ծրագրերի մասին հայտարարությունները բաց չթողնելու համար բաժանորդագրվեք «Կայուն համայնքներ» ծրագրի էջին Facebook-ում։    

Վերջնաժամկետ` 07-Սեպտեմբեր-2026

Հողի, ոռոգման ջրի որակի և բույսերի արդյունավետ սնուցման դասընթաց․ ՄԱՍԻՍ

ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը «Բերքառատ հող» նախաձեռնության շրջանակում հայտարարում է նոր մասնագիտական դասընթաց՝ նախատեսված Արարատի մարզի Մասիս համայնքի բնակիչների համար։ Դասընթացը հնարավորություն կտա ձեռք բերել կիրառական գիտելիքներ և գործնական հմտություններ՝ հողի, ջրի և բույսերի արդյունավետ կառավարման համար։ Ծրագիրն իրականացվում է ՄԱԶԾ-ի կողմից՝ Ճապոնիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ՝ «Խթանելով Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և հյուրընկալող համայնքների համար դիմակայուն գյուղատնտեսության զարգացումը» ծրագրի շրջանակում։


Դասընթացի թեման է՝ «Հողի և ոռոգման ջրի որակի գնահատում, հողի բերրիության բարելավում և բույսերի արդյունավետ սնուցում», որի նպատակն է օգնել բնակիչներին բարելավել հողի և ոռոգման ջրի որակը, բարձրացնել հողի բերրիությունը և ապահովել բույսերի արդյունավետ սնուցում։ Դասընթացը կտևի 4 ժամ։


Դասընթացի ընթացքում կքննարկվեն հետևյալ թեմաները․

  • Արարատյան դաշտի հողերի հիմնական խնդիրներն ու դրանց լուծման ուղիները
  • Հողի և ոռոգման ջրի անալիզների նշանակությունն ու արդյունքների մեկնաբանությունը
  • Օրգանական և հանքային պարարտանյութերի արդյունավետ կիրառումը
  • Ֆերտիգացիայի՝ կաթիլային ոռոգմամբ պարարտացման, սկզբունքները
  • Կոմպոստի պատրաստումն ու կիրառումը հողի բերրիության բարձրացման նպատակով
  • Կենսապատրաստուկների և միկրոտարրերի օգտագործումը
  • Ջրի խնայող և արդյունավետ ոռոգման տեխնոլոգիաները

Ծրագրի մասնակիցներին կտրամադրվի նաև աջակցություն, որը ներառում է հողի անալիզի համաֆինանսավորում և հողի նմուշառման ուղեցույց։


Դուք ազատ եք մասնակցելու «Կանաչ տնտեսություն» ծրագրի շրջանակում հայտարարված բոլոր դասընթացներին։


Դասընթացի անցկացման օրվա, ժմի և վայրի մասին կտեղեկացվի լրացուցիչ։ Հետևեք Ֆեյսբուքյան էջին։


Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել էջի ներքևի հայտը (Ոչ լիարժեք ներկայացված հայտերը ՉԵՆ դիտարկվի)


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Հայտը լրացնելուց հետո անհրաժեշտ է սեղմել «Հաստատել» կոճակը:

Տարածել`