16.1 Զգալիորեն նվազեցնել բռնության բոլոր ձևերը և դրանց առնչվող մահերի ցուցանիշը
16.2 Վերջ դնել երեխաների չարաշահմանը, շահագործմանը, թրաֆիքինգին, նրանց դեմ գործադրվող բոլոր տեսակի բռնություններին և խոշտանգումներին
16.3 Խթանել օրենքի գերակայությունը ազգային և միջազգային մակարդակներում և ապահովել արդարադատության հավասար հասանելիություն բոլորի համար
16.4 Մինչև 2030 թ. զգալիորեն կրճատել ֆինանսների և զենքերի ապօրինի հոսքերը, ուժեղացնել գողացված գույքը հետ վերցնելու և վերադարձնելու գործողությունները և պայքարել կազմակերպված հանցավորության բոլոր ձևերի դեմ
16.5 Էապես կրճատել կոռուպցիան և կաշառակերությունը իրենց բոլոր ձևերով
16.6 Զարգացնել արդյունավետ, հաշվետու և թափանցիկ հաստատություններ բոլոր մակարդակներում
16.7 Ապահովել որոշումների կայացման արձագանքող, ներառական, մասնակցային և ներկայացուցչական գործընթաց բոլոր մակարդակներում
16.8 Ընդլայնել և ուժեղացնել զարգացող երկրների մասնակցությունը գլոբալ կառավարմամբ հաստատություններին
16.9 Մինչև 2030 թ. բոլորին տրամադրել իրավաբանական ինքնություն, այդ թվում՝ ծննդի գրանցում
16.10 Ապահովել տեղեկատվության հանրային հասանելիությունը և պաշտպանել հիմնարար ազատությունները՝ համաձայն ազգային օրենսդրության և միջազգային համաձայնագրերի
16.ա Ուժեղացնել բոլոր մակարդակների համապատասխան ազգային հաստատությունները, այդ թվում և միջազգային գործակցության միջոցով, զարգացնելու՝ բռնությունները կանխելու և ահաբեկչության ու հանցավորության դեմ պայքարելու կարողությունները մասնավորապես զարգացող երկրներում
16.բ Խթանել և կիրարկել ոչ խտրական օրենքներ և քաղաքականություններ՝ հանուն կայուն զարգացման