12.1 Իրականացնել Սպառման և արտադրության կաղապարների կայուն ծրագրերի տասնամյա շրջանակը՝ բոլոր երկրների կողմից գործողությունների ձեռնարկմամբ, զարգացող երկրների առաջատարությամբ, հաշվի առնելով զարգացող երկրների զարգացումն ու հնարավորությունները
12.2 Մինչև 2030 թ. հասնել բնական պաշարների կայուն կառավարման և արդյունավետ օգտագործման
12.3 Մինչև 2030 թ. կիսով չափ կրճատել մեկ շնչին ընկնող պարենի գլոբալ վատնումը մանրածախ և սպառողների մակարդակներում և կրճատել պարենի կորուստները արտադրության և մատակարարման շղթաներում, այդ թվում՝ հետբերքահավաքային կորուստները
12.4 Մինչև 2020 թ. հասնել քիմիական նյութերի և բոլոր թափոնների բնապահպանորեն անվտանգ կառավարմանը դրանց կյանքի ողջ շրջափուլի ընթացքում՝ համաձայն միջազգային համաձայնեցված շրջանակների, և զգալիորեն կրճատել դրանց արտազատումը մթնոլորտի, ջրի և հողի մեջ՝ նվազեցնելու դրանց բացասական ազդեցությունը մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա
12.5 Մինչև 2030 թ. էապես կրճատել թափոնների գոյացումը՝ կանխարգելման, նվազեցման, վերամշակման և վերօգտագործման միջոցով
12.6 Խրախուսել ընկերություններին՝ հատկապես խոշոր և անդրազգային, ընդունել կայուն գործելաձևեր և կայունության վերաբերյալ տեղեկություններն ընդգրկել իրենց հաշվետվությունների շրջափուլում
12.7 Խթանել պետական գնումների կայուն գործելաձևեր՝ համաձայն ազգային քաղաքականությունների և գերակայությունների
12.8 Մինչև 2030 թ. ապահովել, որ ամենուր մարդիկ ունենան համապատասխան տեղեկություններ և իրազեկվածություն՝ հանուն կայուն զարգացման և բնության հետ ներդաշնակ կենսակերպի
12.ա Օժանդակել զարգացող երկրներին՝ հզորացնել իրենց գիտական և տեխնոլոգիական կարողությունները՝ որդեգրելու սպառման և արտադրության առավել կայուն սխեմաներ
12.բ Մշակել և իրականացնել գործիքներ՝ մշտադիտարկելու կայուն զարգացման ազդեցությունները կայուն զբոսաշրջության վրա, որն ստեղծում է աշխատատեղեր և խթանում տեղական մշակույթն ու արտադրատեսակները
12.գ Ռացիոնալացնել հանածո վառելիքի սուբսիդիաները, որոնք խրախուսում են վատնողաբար սպառում՝ հեռացնելով շուկայի խաթարումները՝ ըստ ազգային հանգամանքների, այդ թվում՝ վերակազմակերպելով հարկումը և հանելով այդ վնասակար սուբսիդիաները, եթե այդպիսիք կան՝ արտացոլելու դրանց ներգործությունը շրջակա միջավայրի վրա, լիովին հաշվի առնելով զարգացող երկրների առաձնահատուկ կարիքները և պայմանները, և նվազագույնի հասցնելով հնարավոր բացասական ներգործությունը դրանց զարգացման վրա՝ այնպես, որպեսզի պաշտպանվեն աղքատները և տուժած համայնքները