4.1 Մինչև 2030 թ. ապահովել, որ բոլոր աղջիկները և տղաները ստանան անվճար, համապատասխան և որակյալ տարրական և միջնակարգ կրթություն, որը հանգեցնում է պատշաճ և արդյունավետ ուսումնառության նպատակների
4.2 Մինչև 2030 թ. ապահովել, որ բոլոր աղջիկների և տղաների համար հասանելի լինեն որակյալ վաղ մանկության զարգացման հնարավորությունները, խնամքը և նախադպրոցական կրթությունը, որպեսզի նրանք պատրաստ լինեն տարրական կրթության
4.3 Մինչև 2030 թ. բոլոր կանանց և տղամարդկանց համար ապահովել մատչելի և որակյալ տեխնիկական, միջին-մասնագիտական և բարձրագույն, այդ թվում՝ համալսարանական կրթության հավասար հասանելիություն
4.4 Մինչև 2030 թ. էապես ավելացնել երիտասարդների և մեծահասակների թիվը, ովքեր ունեն պատշաճ, այդ թվում՝ տեխնիկական և միջին-մասնագիտական հմտություններ՝ զբաղվածություն, արժանապատիվ աշխատանք գտնելու և ձեռներեցությամբ զբաղվելու համար
4.5 Մինչև 2030 թ. վերացնել գենդերային անհավասարությունները կրթության ոլորտում և ապահովել հավասար հասանելիություն ուսման և միջին-մասնագիտական կրթության բոլոր մակարդակներում խոցելիների, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց, տեղաբնիկ ժողովուրդների և խոցելի իրավիճակներում գտնվող երեխաների համար
4.6 Մինչև 2030 թ. ապահովել, որ պատանիները և մեծահասակների զգալի հատվածը՝ թե´ տղամարդիկ, թե´ կանայք, դառնան տառաճանաչ և թվաճանաչ
4.7 Մինչև 2030 թ. ապահովել, որ բոլոր սովորողները ձեռք բերեն կայուն զարգացումը խթանելու համար անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ, այդ թվում, ի թիվս այլոց, կայուն զարգացման և կայուն կենսակերպի, մարդու իրավունքների, գենդերային հավասարության, խաղաղության և բռնությունը մերժող մշակույթի խթանման, աշխարհի քաղաքացիության, ինչպես նաև մշակութային բազմազանության և կայուն զարգացման մեջ մշակույթի ունեցած ավանդը գնահատող ուսուցմամբ
4.ա Կառուցել և վերազինել ուսումնական հաստատությունների շենքային հարմարությունները, որոնցում հաշվի են առնված երեխաների, հաշմանդամների և գենդերային տարբերությունների առանձնահատկությունները, և որոնք ապահովում են անվտանգ, բռնությունից զերծ, ներառական և արդյունավետ ուսումնառության միջավայր բոլորի համար
4.բ Մինչև 2020 թ. էականորեն և գլոբալ ընդգրկումով ավելացնել զարգացող երկրներին տրամադրվող կրթաթոշակները, մասնավորապես առավել թույլ զարգացած երկրներին, զարգացող փոքր կղզի-պետություններին և աֆրիկյան երկրներին՝ բարձրագույն կրթության համակարգում, այդ թվում՝ միջին-մասնագիտական ուսուցման, տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների, տեխնիկական, ճարտարագիտական և գիտական ծրագրերում ընդգրկվելու նպատակով՝ զարգացած երկրներում և այլ զարգացող երկրներում
4.գ Մինչև 2030 թ. զարգացող երկրներում, հատկապես առավել թույլ զարգացած երկրներում և զարգացող փոքր կղզի-պետություններում էականորեն ավելացնել որակավորված ուսուցիչների թվաքանակը, այդ թվում՝ ուսուցիչների պատրաստման նպատակով ստեղծվող միջազգային գործակցության միջոցով