6.1 Մինչև 2030 թ. ձեռք բերել անվտանգ և մատչելի խմելու ջրի համընդհանուր և հավասար հասանելիություն բոլորի համար
6.2 Մինչև 2030 թ. ձեռք բերել համարժեք և հավասար սանիտարահիգիենիկ պայմաններ բոլորի համար, և վերջ դնել բնական կարիքները դրսում հոգալուն, հատուկ ուշադրություն դարձնելով կանանց, աղջիկների և խոցելի իրավիճակներում գտնվողների կարիքներին
6.3 Մինչև 2030 թ. բարելավել ջրի որակը՝ կրճատելով աղտոտումը, վերացնելով վտանգավոր քիմիկատներ և նյութեր թափելը և նվազեցնելով դրանց արտահոսքերը, կիսով չափ կրճատելով չմաքրվող կեղտաջրերի համամասնությունը և էականորեն մեծացնելով վերամշակումը և անվտանգ վերօգտագործումն ամբողջ աշխարհում
6.4 Մինչև 2030 թ. էականորեն մեծացնել ջրօգտագործման արդյունավետությունը բոլոր ոլորտներում և ապահովել քաղցրահամ ջրի կայուն ջրառը և ջրամատակարարումը՝ լուծելու սակավաջրության խնդիրը և էականորեն կրճատել սակավաջրությունից տառապող մարդկանց թիվը
6.5 Մինչև 2030 թ. իրականացնել ջրային ռեսուրսների համապարփակ կառավարում բոլոր մակարդակներում, այդ թվում՝ համապատասխան դեպքերում, անդրսահմանային գործակցության միջոցով
6.6 Մինչև 2020 թ. պաշտպանել և վերականգնել ջրաէկոհամակարգերը, այդ թվում՝ լեռները, անտառները, ջրաճահճային տարածքները, գետերը, ջրաբեր շերտերը և լճերը
6.ա Մինչև 2030 թ. ընդլայնել միջազգային գործակցությունը և զարգացող երկրներին ցուցաբերվող կարողությունների զարգացմանն ուղղված օժանդակությունը ջրամատակարարմանը և ջրահեռացմանն առնչվող աշխատանքներում և ծրագրերում, այդ թվում՝ ջրի հավաքում, աղազերծում, ջրի խնայողություն, կեղտաջրերի մաքրում, վերամշակման և վերօգտագործման տեխնոլոգիաներ
6.բ Սատարել և ուժեղացնել տեղական համայնքների մասնակցությունը ջրամատակարարման և ջրահեռացման կառավարման բարելավմանը