14.1 Մինչև 2025 թ. կանխել և զգալիորեն կրճատել ծովերի բոլոր տեսակի աղտոտումները՝ մասնավորապես ցամաքում իրականացվող գործողությունների հետևանքով, այդ թվում՝ ծովերի աղտոտումը ջրաբերուկներով և սննդանյութերով
14.2 Մինչև 2020 թ. կայուն ձևով կառավարել և պահպանել ծովային և ափամերձ էկոհամակարգերը՝ խուսափելու զգալի բացասական ազդեցություններից, այդ թվում՝ մեծացնելով դրանց դիմակայունությունը. ձեռնարկել գործողություններ դրանց վերականգնման համար՝ հասնելու այն բանին, որ օվկիանոսները լինեն առողջ և արտադրողական
14.3 Նվազագույնի հասցնել և դիմագրավել օվկիանոսների ջրի թթվայնացման ներգործությունը, այդ թվում՝ գիտական խորացված գործակցության միջոցով բոլոր մակարդակներում
14.4 Մինչև 2020 թ. արդյունավետ կերպով կարգավորել ձկնորսությունը և վերջ դնել ձկնային պաշարների սպառմանը, ապօրինի, չգրանցված և չկարգավորվող ձկնորսությանը և ձկնորսական կործանիչ գործելաձևերին և իրականացնել գիտահեն կառավարման պլաններ՝ հնարավորինս ամենակարճ ժամկետներում վերականգնելու ձկնային պաշարները՝ առնվազն մինչև այնպիսի մակարդակների, որպեսզի հնարավոր լինի ըստ իրենց կենսաբանական բնութագրերի առավելագույն, կայուն սերնդատվություն
14.5 Մինչև 2020 թ. պահպանել ափամերձ և ծովային տարածքների առնվազն 10 տոկոսը՝ համահունչ ազգային և միջազգային օրենքներին և հիմնվելով լավագույն հասանելի գիտական տեղեկությունների վրա
14.6 Մինչև 2020 թ. արգելել ձկնարդյունաբերական տնտեսությունների սուբսիդիաների որոշ ձևեր, որոնք նպաստում են գերհզորությանը և ձկնային պաշարների սպառմանը, վերացնել սուբսիդիաները, որոնք նպաստում են ապօրինի, չգրանցված և չկարգավորվող ձկնորսությանը, և ձեռնպահ մնալ նույնպիսի նոր սուբսիդիաների ներդրումից՝ ճանաչելով, որ զարգացող և առավել թույլ զարգացած երկրների նկատմամբ պատշաճ և արդյունավետ, հատուկ և տարբերակված վերաբերմունքը պետք է լինի Առևտրի համաշխարհային կազմակերպության՝ ձկնարդյունաբերական տնտեսությունների սուբսիդիաների վերաբերյալ բանակցությունների անբաժանելի մասը
14.7 Մինչև 2030 թ. մեծացնել ծովային ռեսուրսների կայուն օգտագործումից ստացվող տնտեսական օգուտները զարգացող փոքր կղզի-պետություններին և առավել թույլ զարգացած երկրներին, այդ թվում՝ ձկնային տնտեսությունների, ջրում կենդանիների և բույսերի բուծման (ակվակուլտուրա) և զբոսաշրջության կայուն կառավարման միջոցով
14.ա Ընդլայնել գիտական գիտելիքները, զարգացնել հետազոտական կարողությունները և փոխանցել ծովային տեխնոլոգիաները՝ հաշվի առնելով Օվկիանոսագրական միջկառավարական հանձնաժողովի չափանիշները և ուղեցույցները ծովային տեխնոլոգիաների փոխանցման վերաբերյալ՝ բարելավելու օվկիանոսների առողջությունը և խթանելու ծովային կենսաբազմազանության ավանդը զարգացող երկրների, մասնավորապես՝ զարգացող փոքր կղզի-պետությունների և առավել թույլ զարգացած երկրների զարգացման գործում
14.բ Ոչ ժամանակակից տեխնիկական միջոցներ ունեցող փոքրածավալ ձկնորսական տնտեսությունների համար հասանելի դարձնել ծովային պաշարները և շուկաները
14.գ Ընդլայնել օվկիանոսների և դրանց ռեսուրսների պահպանումը և կայուն օգտագործումը՝ միջազգային օրենքի իրականացմամբ, ինչպես դա արտացոլված է Ծովային իրավունքի ՄԱԿ-ի կոնվենցիայում, որը տրամադրում է օվկիանոսների և դրանց ռեսուրսների պահպանման և կայուն օգտագործման իրավական դաշտը՝ ինչպես նշված է «Ապագան, որը մենք ենք ուզում» բանաձևի 158-րդ պարբերությունում