1.1 Մինչև 2030 թ. ամենուրեք և բոլոր մարդկանց համար իսպառ վերացնել ծայրահեղ աղքատությունը, որը ներկայումս չափվում է որպես օրական 1,25 դոլարից պակաս սպառում
1.2 Մինչև 2030 թ. առնվազն կիսով չափ նվազեցնել ըստ ազգային սահմանումների աղքատության բոլոր ձևերի մեջ ապրող բոլոր տարիքների տղամարդկանց, կանանց և երեխաների համամասնությունը
1.3 Ներդնել տվյալ երկրում համապատասխան սոցիալական պաշտպանության համակարգեր և միջոցառումներ բոլորի համար, այդ թվում՝ սոցիալական պաշտպանության երաշխիքների խմբեր, և մինչև 2030 թ. հասնել աղքատների և խոցելիների էական չափերով ընդգրկմանը
1.4 Մինչև 2030 թ. ապահովել, որ բոլոր տղամարդիկ և կանայք, մասնավորապես աղքատները և խոցելիները, ունենան հավասար իրավունքներ տնտեսական ռեսուրսների նկատմամբ, ինչպես նաև հիմնական ծառայությունների հասանելիություն, հողի և գույքի այլ ձևերի նկատմամբ սեփականության և վերահսկողության, ժառանգությունից և բնական պաշարներից, նոր համապատասխան տեխնոլոգիաներից և ֆինանսական ծառայություններից, այդ թվում՝ միկրոֆինանսներից օգտվելու իրավունքներ
1.5 Մինչև 2030 թ. ստեղծել աղքատների և խոցելի իրավիճակներում հայտնված անձանց դիմակայունությունը, նվազեցնել կլիմային առնչվող ծայրահեղ իրադարձությունների և այլ տնտեսական, սոցիալական և բնապահպանական ցնցումներին և աղետներին ենթարկվածության և դրանց նկատմամբ խոցելիության աստիճանը
1.ա Ապահովել ռեսուրսների զգալի մոբիլիզացում տարբեր աղբյուրներից, այդ թվում՝ զարգացմանը միտված խորացված գործակցության միջոցով՝ զարգացող երկրներին, մասնավորապես առավել թույլ զարգացած երկրներին համարժեք և կանխատեսելի միջոցներ տրամադրելու համար, որպեսզի իրականացնեն ծրագրեր և ռազմավարություն՝ վերացնելու աղքատությունն իր բոլոր դրսևորումներով
1.բ Ստեղծել զարգացման աղքատամետ և գենդերազգայուն ռազմավարությունների վրա հիմնված քաղաքականության ամուր շրջանակներ ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում՝ օժանդակելու աղքատության վերացման գործողություններում ներդրումների արագացմանը