11.1 Մինչև 2030 թ. բոլորի համար հասանելի դարձնել պատշաճ, անվտանգ և մատչելի բնակարաններ և հիմնական ծառայություններ, արդիականացնել հետնախորշերը
11.2 Մինչև 2030 թ. բոլորի համար հասանելի դարձնել ապահով, մատչելի, հասանելի և կայուն տրանսպորտային համակարգեր՝ բարելավելով ճանապարհների անվտանգությունը, հատկապես ընդլայնելով հասարակական տրանսպորտը՝ հատուկ ուշադրություն դարձնելով խոցելի իրավիճակներում գտնվող անձանց, կանանց, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների կարիքներին
11.3 Մինչև 2030 թ. խթանել ներառական և կայուն քաղաքայնացումը և մարդկային բնակավայրերի մասնակցային, ինտեգրված և կայուն պլանավորումն ու կառավարումը բոլոր երկրներում
11.4 Ուժեղացնել աշխարհի մշակութային և բնական ժառանգության պահպանությանն ու երաշխավորմանն ուղղված ջանքերը
11.5 Մինչև 2030 թ. զգալիորեն նվազեցնել աղետների, այդ թվում՝ ջրին առնչվող աղետների հետևանքով մահերի և տուժածների թիվը և էապես նվազեցնել տնտեսական ուղղակի վնասները գլոբալ համախառն ներքին արդյունքի համեմատ՝ ուշադրության կենտրոնում պահելով աղքատների և խոցելի իրավիճակներում գտնվող անձանց պաշտպանությունը
11.6 Մինչև 2030 թ. նվազեցնել քաղաքների բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա մեկ շնչի հաշվով, այդ թվում՝ հատուկ ուշադրություն դարձնելով օդի որակին և կենցաղային ու այլ թափոնների կառավարմանը
11.7 Մինչև 2030 թ. համընդհանուր կերպով հասանելի դարձնել ապահով, ներառական և մատչելի, կանաչ և հանրային տարածքներ, մասնավորապես՝ կանանց և երեխաների, տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց համար
11.ա Օժանդակել տնտեսական, սոցիալական և բնապահպանական դրական կապերին քաղաքային, քաղաքամերձ և գյուղական վայրերի միջև՝ ուժեղացնելով ազգային և տարածաշրջանային զարգացման պլանավորումը
11.բ Մինչև 2020 թ. էապես մեծացնել քաղաքների և մարդկային այլ բնակավայրերի թիվը, որոնք ընդունում և կենսագործում են ինտեգրված ռազմավարություն և պլաններ՝ ուղղված ներառմանը, ռեսուրսների արդյունավետությանը, կլիմայի փոփոխությունների մեղմացմանը և դրանց հարմարվելուն, աղետների նկատմամբ դիմակայունությանը. մշակել և իրականացնել աղետների ռիսկերի ամբողջական կառավարում բոլոր մակարդակներում՝ «Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030 թթ. գործողությունների ծրագրին» համահունչ կերպով
11.գ Օժանդակել առավել թույլ զարգացած երկրներին, այդ թվում՝ ֆինանսական և խորհրդատվական օժանդակության միջոցով, կայուն և դիմակայուն շենքեր կառուցելիս՝ օգտագործելով տեղական նյութեր