9.1 Մշակել որակյալ, հուսալի, կայուն և դիմակայուն, այդ թվում՝ տարածաշրջանային և անդրսահմանային ենթակառուցվածքներ՝ օժանդակելու տնտեսական զարգացմանը և մարդկանց բարեկեցությանը, ուշադրության կենտրոնում պահելով մատչելի և արդարացի հասանելիություն բոլորի համար
9.2 Խթանել ներառական և կայուն արդյունաբերության զարգացումը և մինչև 2030 թ. զգալիորեն մեծացնել զբաղվածության և համախառն ներքին արդյունքի մեջ արդյունաբերության բաժնեմասը՝ ազգային հանգամանքներին համահունչ կերպով, և կրկնապատկել արդյունաբերության բաժնեմասը առավել թույլ զարգացած երկրներում
9.3 Փոքրածավալ արդյունաբերական և այլ ձեռնարկությունների համար, մասնավորապես զարգացող երկրներում, ավելի հասանելի դարձնել ֆինանսական ծառայությունները, այդ թվում՝ մատչելի վարկերը, մեծացնել դրանց ինտեգրումը արժեքի շղթաներում և շուկաներում
9.4 Մինչև 2030 թ. արդիականացնել ենթակառուցվածքները և վերազինել ձեռնարկությունները՝ դրանք դարձնելու կայուն՝ ռեսուրսների օգտագործման ավելի բարձր արդյունավետությամբ և մաքուր, շրջակա միջավայրի համար անվտանգ տեխնոլոգիաների և գործընթացների առավել լայն ընդունմամբ՝ բոլոր երկրների ձեռնարկած գործողությունների շնորհիվ՝ իրենց համապատասխան հզորությունների համաձայն
9.5 Ընդլայնել գիտահետազոտական աշխատանքները, արդիականացնել տեխնոլոգիական հնարավորությունները արդյունաբերության ճյուղերում բոլոր՝ մասնավորապես՝ զարգացող երկրներում, այդ թվում՝ մինչև 2030 թ. խրախուսել նորարարությունները և էապես ավելացնել գիտահետազոտական և զարգացման ոլորտի աշխատողների թիվը 1 մլն մարդու հաշվով, մեծացնել գիտահետազոտական և զարգացման աշխատանքների վրա կատարվող պետական և մասնավոր ծախսերը
9.ա Դյուրացնել կայուն և դիմակայուն ենթակառուցվածքների զարգացումը զարգացող երկրներում՝ ցուցաբերելով ընդլայնված ֆինանսական, տեխնոլոգիական և փորձագիտական օժանդակություն – աֆրիկյան երկրներին, առավել թույլ զարգացած երկրներին, դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրներին և զարգացող փոքր կղզի-պետություններին
9.բ Օժանդակել հայրենական տեխնոլոգիաների զարգացմանը, գիտահետազոտական աշխատանքներին և նորարարությանը զարգացող երկրներում, այդ թվում՝ ապահովելով քաղաքականությունների առումով նպաստավոր միջավայր, ի թիվս այլոց, արդյունաբերության բազմազանեցման և հումքային ապրանքներին արժեքի ավելացման համար
9.գ Զգալիորեն մեծացնել տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների հասանելիությունը և ձգտել տրամադրել համացանցի համընդհանուր և մատչելի հասանելիություն առավել թույլ զարգացած երկրներին մինչև 2020 թ.