10.1 Մինչև 2030 թ. աստիճանաբար հասնել բնակչության ստորին 40 տոկոսի եկամուտների աճին՝ ազգային միջինից բարձր ցուցանիշով, և պահպանել այդ աճը
10.2 Մինչև 2030 թ. ուժեղացնել և խթանել բոլորի սոցիալական, տնտեսական և քաղաքական ներառումը՝ անկախ տարիքից, սեռից, հաշմանդամություն ունենալու հանգամանքից, ռասայից, էթնիկական ծագումից, կրոնից կամ տնտեսական կամ այլ կարգավիճակից
10.3 Ապահովել հավասար հնարավորություններ և կրճատել արդյունքների անհավասարությունները, այդ թվում՝ վերացնելով խտրական օրենքները, քաղաքականությունները և գործելաձևերը՝ և խթանելով այս առումով պատշաճ օրենսդրության, քաղաքականությունների և գործողությունների ընդունումը
10.4 Ընդունել քաղաքականություններ, հատկապես հարկաբյուջետային, աշխատավարձերի և սոցիալական պաշտպանության քաղաքականություններ և աստիճանաբար հասնել հավասարության առավել բարձր մակարդակի
10.5 Բարելավել գլոբալ ֆինանսական շուկաների և հաստատությունների կարգավորումը և մշտադիտարկումը, ուժեղացնել նման կարգավորումների իրականացումը
10.6 Զարգացող երկրների համար ապահովել ընդլայնված ներկայացվածություն և ձայն՝ գլոբալ միջազգային տնտեսական և ֆինանսական հաստատություններում որոշումների կայացման գործում՝ նշված հաստատությունների գործունեությունը դարձնելու առավել արդյունավետ, արժանահավատ, հաշվետվողական և օրինական
10.7 Դյուրացնել մարդկանց կարգապահ, անվտանգ, կանոնավոր և պատասխանատու միգրացիան և շարժունությունը, այդ թվում՝ պլանավորված և լավ կառավարվող միգրացիոն քաղաքականությունների իրականացման միջոցով
10.ա Ներդնել հատուկ և տարբերակված վերաբերմունքի սկզբունքը զարգացող երկրների համար, մասնավորապես՝ առավել թույլ զարգացած երկրներում, ըստ Առևտրի համաշխարհային կազմակերպության համաձայնագրերի
10.բ Խրախուսել զարգացմանն ուղղված պաշտոնական օգնությունը և ֆինանսական հոսքերը, այդ թվում՝ օտարերկրյա ուղղակի ներդրումները, առավել մեծ կարիք ունեցող պետություններին, մասնավորապես՝ առավել թույլ զարգացած երկրներին, աֆրիկյան երկրներին, զարգացող փոքր կղզի-պետություններին և դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրներին՝ համաձայն վերջիններիս ազգային պլանների և ծրագրերի
10.գ Մինչև 2030 թ. միգրանտների դրամական փոխանցումների գործարքների ծախքերը իջեցնել մինչև 3 տոկոսից ցածր և վերացնել 5 տոկոսից բարձր ծախքերով դրամական փոխանցումների միջանցքները